Աղդամի դեպքերի առնչությամբ ադրբեջանական միջոցառումներին Ֆրանսիայում որևէ պաշտոնական հովանավորչություն առկա չէ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսահայ Nouvelles d’Arménie պարբերականը հաղորդում է, որ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը մարտի 7-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինիի հետ՝ քննարկելու փետրվարի 26-ին Ֆրանսիայում Ադրբեջան ի դեսպանության կողմից Փարիզի Հաղթական կամարի տակ կրակի բորբոքման արարողությունը ադրբեջանական քարոզչության վերածելու փորձը և դրա անթույլատրելիությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ CCAF համանախագահնե
Պետքարտուղար Տոդեսկինին իր ափսոսանքն է հայտնել Բաքվի կողմից քարոզչական այս հնարքի կապակցությամբ՝ շեշտելով, որ Ֆրանսիական պետությունը որևիցե կերպ չի հովանավորում նման միջոցառումները: Նա ավելացրել է, որ Հաղթական կամարի կրակի հանձնաժողովը ինքնավար մարմին է և չի տեղեկացրել նման միջոցառման մասին կառավարությանը:
Հանդիպման արդյունքներով մասնակիցներին ակնհայտ է դարձել, որ ադրբեջանական դիվանագիտությունը փորձել է իրականացնել քարոզչական հնարք՝ նման միջոցառման անցկացմամբ որոշակի լսարանի շրջանակներում Ֆրանսիայի պետության վերաբերմունքի խաբկանք ստեղծելու նպատակով:
Հանդիպումից երկու համանախագահները դուրս են եկել վստահեցված, որ կառավարության կողմից Հաղթական կամարի կրակի հանձնաժողովը տեղյակ է պահվել հետագայում աչալուրջ լինելու անհրաժեշտության մասին:
Nouvelles d’Arménie-ն տեղեկացնում է, որ CCAF համանախագահների կողմից վերոնշյալ հակահայ բնույթի միջոցառումը դատապարտող և ապագայում նման միջոցառումների անթույլատրելիության վերաբերյալ նամակ է հասցեագրվել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսին:



