Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պետություն-բիզնես հարաբերություններում հետաքրքիր հեռանկարներ են բացվում

ЭКОНОМИКА

«Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի բացման արարողությանը Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, երևում է, լրջորեն փոթորկել է սոցիալական ցանցերի և լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչների հոգին։ Չնայած այդ միջոցառումից արդեն մի քանի օր է անցել՝ միևնույն է, համացանցում չեն դադարում քննարկումներն այն մասին, թե ինչու էր Ծառուկյանը եկել այնտեղ, ինչու էր երկրի ղեկավարն այդքան ջերմ ողջունել նրան, ինչու գործարարներները չէին դժգոհում երկրի սոցիալ֊տնտեսական իրավիճակից և այլն, և այլն։

Իհարկե ցավալի է, որ մեր երկրում մինչ այժմ նման հարցերի պատասխաններն ինքնաբերաբար ենթադրվող և հասկանալի չեն հասարակական շրջանակների համար։ Այն էլ՝ լրատվական դաշտի ներկայացուցիչների համար, որոնք, թվում է, գործի բերումով պետք է որ ավելի բանիմաց լինեին։ Բայց արի ու տես, որ 21-րդ դարում կապիտալիստական զարգացման ուղին բռնած երկրում հանրային խոսքով հանդես եկող շատ մարդկանց դատողություններն ու հարցադրումները կառուցված են ոչ թե օբյեկտիվ իրականության ընկալման, այլ մանիպուլացիոն՝ ըստ էության բամբասանքի մակարդակի իջեցված ենթադրությունների կամ էլ պարզունակ շահարկումների փորձի հիման վրա։ Հիշատակված քննարկումներին և բարձրացված հարցերին կարելի էր նաև չանդրադառնալ, բայց սոցիալական պատասխանատվության զգացողությունը թույլ չի տալիս անտարբեր մնալ մարդկանց չիմացությանը։ Համենայն դեպս՝ լիահույս եմ, որ նման հարց տվողներն անկեղծորեն ուզում են նաև պատասխաններ ստանալ ու նոր գիտելիքներ կուտակել։ Ուստի, պարտքս եմ համարում որոշ դիտարկումներ ներկայացնել մեր հետաքրքրասեր գրչակներին։

Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները հետաքրքիր ազդեցություն են ունենում նաև բիզնեսի վրա։ Այն փաստը, որ Երևանում և նրա շրջակայքում հաջող գործում են առևտրի խոշոր կենտրոններ, վկայում է այն մասին, որ հայկական գործարար հանրությունը նոր հնարավորություններ է տեսնում այս ոլորտում և փորձում է զարգացնել բիզնեսի այս ուղղությունը։ Հայաստանում գործող մոլերի բացարձակ մեծամասնությունը, բացի նրանից որ աշխատատեղ է ապահովում երկրի հազարավոր քաղաքացիների համար, նաև պրոֆիցիտով աշխատող բիզնես է։ Բայց առավել ուրախալին այն փաստն է, որ նման կենտրոններում առևտրի կազմակերպման գործընթացում ներգրավված գործարարներն ընտրել են ոչ թե մրցակցության, այլ փոխադարձ օգտակար լինելու ուղին։ Համագործակցությունն այս ոլորտում մի կողմից նպաստում է գործի էլ ավելի արդյունավետ ընթացքին, մյուս կողմից՝ մեծացնում բիզնեսի սոցիալական ուղղվածության հնարավորությունը։ Հետևաբար ամենևին էլ զարմանալի չէ, որ Խաչատուր Սուքիասյանի կողմից հիմնադրված «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի բացմանը ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանը, որը մոտ մեկ տարի առաջ Երևան֊Սևան մայրուղու սկզբնամասում հիմնել էր «Առինջ Մոլ» մեծածախ առևտրի կենտրոնը։

Որքան էլ քննադատները դժգոհեն Հայաստանում առևտրի կենտրոններ բացելու գործարարների որոշումներից, փաստը մնում է այն, որ առևտրի կենտրոններն այսօր եկամուտ են ապահովում երկրի բազում քաղաքացիների համար։ Բացի այդ, նման ենթակառուցվածքների առկայությունը կարող է նպաստել նաև Հայաստանը տարածաշրջանային առևտրի կենտրոնի վերածելուն։ Իհարկե, դրա համար այլ նախապայմաններ էլ են անհրաժեշտ, օրինակ՝ բաց ճանապարհներ կամ անվտանգության ավելի մեծ երաշխիքներ, բայց անգամ առանց դրա, Հայաստանը նման մեծ պոտենցիալ ունի։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում մենք միակ երկիրն ենք, որը Ռվրասիական Տնտեսական Միության անդամ լինելուց բացի առևտրային բավական լուրջ պայմանավորվածություն ունի նաև Եվրոպայի հետ։ Եվ այն փաստ, որ Հայաստանի առաջատար գործարարները, ինչպիսիք են, օրինակ, Գագիկ Ծառուկյանը կամ Խաչատուր Սուքիասյանը, նման կարևոր ոլորտում օգնության ձեռք են մեկնում իշխանություներին, պետք է միայն ուրախացնի երկրի ապագայով մտահոգված քաղաքացիներին։

Բիզնեսում ընդդիմություն չկա։ Ահա այն գաղափարը, որը այդպես էլ չեն ուզում հասկանալ նույն այն մարդիկ, ովքեր օր ու գիշեր բողոքում են երկրի սոցիալ֊տնտեսական իրավիճակից։ Այն փաստը, որ «Ռոսիա Մոլ»-ը մեկ հարկի տակ էր հավաքել Հայաստանի քաղաքական իշխանություններին ու գործարար աշխարհի առաջատարներին՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, խոսում է այն մասին, որ համագործակցության նոր մշակույթ է ձևավորվում և այն ուղղված է բացառապես ՀՀ քաղաքացիների բարեկեցությանը։

Բայց, ինչպես հայտնի է, ցանկացած լավ գործ ունենում է իր քննադատներին։ Իհարկե, վերոնշյալ գրչակները կարող են ամենատարբեր դատողություններով հանդես գալ, փորձելով Հռոմի Պապից ավելի կաթոլիկ ձևանալ, բայց փաստը մնում է այն, որ Ծառուկյանի գործունեությունն այսօր ոչ այլ ինչ է, քան տարիներ առաջ ցանած սերմերի հոգատար խնամք։ Դա այն անհրաժեշտ նախապայմանն է, որը մոտ ապագայում բարեկեցության պտուղներ կբերի ոչ միայն նրա բիզնեսներում ներգրավված քաղաքացիներին, այլև ընդհանրապես երկրի տնտեսական զարգացմանը։

Վահան ՍԱՐԳՍՅԱՆ

Աղբյուրը՝ Times.am 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества