Էր Ռիադը դեմ չէ Իրանի հետ հարաբերությունների վերականգնմանը, եթե Թեհրանը փոխի իր քաղաքականությունը
МЕЖДУНАРОДНОЕՍաուդյան Արաբիան չի առարկում այն բանի դեմ, որ նոր էջ բացվի Իրանի հետ հարաբերություններում, եթե Թեհրանը փոխի իր քաղաքականությունը եւ դադարի միջամտել այլ երկրների ներքին գործերին: Այդ մասին, Էր-Ռիադում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Ադիլ ալ Ջուբեյրը:
«Ոչինչ չի խանգարում մեզ նոր էջ բացել Իրանի հետ հարաբերություններում եւ նրա հետ ավելի նախընտրելի հարաբերություններ կառուցել բարիդրացիության եւ այլ երկրների գործերին չմիջամտելու հիման վրա»,- ասել է ալ Ջուբեյրը, որի ելույթը հեռարձակել է «Ալ Ահբարիա» հեռուստաալիքը:
«Իրանը իսլամադավան մեր հարեւանն է՝ մեծագույն մշակույթով, որտեղ ապրում է բարեկամ ժողովուրդ, բայց Իսլամական հեղափոխությունից հետո նրա քաղաքականությունը թշնամական էր»,- նշել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



