Քերին մտահոգություն է հայտնել Զարիֆին Իրանի կողմից հրթիռների արձակման կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղարա Ջոն Քերին մարտի 9-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իսլամական Հանրապետության կողմից բալիստիկ հրթիռների արձակման հետ կապված իրադրությունը: Այդ մասին, հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Պետքարտուղարը Զարիֆի հետ զրույցի ընթացքում անհանգստություն է հայտնել հրթիռների արձակումների կապակցությամբ»,- ասել է Քիրբին: Նա նշել է, որ այդ խնդիրը զրույցի գլխավոր պատճառն էր եւ չի ճշտել, թե քննարկվել է արդյոք որեւէ այլ թեմա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Իրանի ռազմատիեզերական ուժերն իրականացրել են բալիստիկ հրթիռների երկրորդ թեստային արձակումը: Արձակվել են Qadr F եւ Qadr H երկու հրթիռներ: Այդ հրթիռները հաջողությամբ խոցել են արձակման վայրից մոտավորապես 1400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները: Qadr F հրթիռի հեռահարությունը կազմում է շուրջ երկու հազար կիլոմետր, Qadr H-ի գործողության շառավիղը 1700 կիլոմետր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



