Սասուն Միքայելյանը՝ Սերժ Սարգսյանի «դաբրո»-ո՞վ
ПОЛИТИКАԻնչպես հայտնի է, ապրիլի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են սպասվում Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում և դրանց հարակից գյուղերում:
Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն են հայտնել Հրազդանի ՀՀԿ-ական ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» («Օրինաց Երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
Թեև Արամ Դանիելյանի թեկնածությունը հաստատել է Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ Հրազդանի մեր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում ֆավորիտ թեկնածուներից մեկի՝ Սասուն Միքայելյանի մասին:
Պարզվում է, որ տարաբնույթ խոսակցությունների և տարբեր շրջանակների հետ հանդիպման ժամանակ Սասուն Միքայելյանը ասել է, որ Հրազդանի քաղաքապետ ընտրվելու համար հենց իր շանսերն են ամենաշատը, քանի որ այդ հարցում իրեն հաջողվել է ստանալ Սերժ Սարգսյանի դաբրո-ն:
Իսկ թե ինչու են մեր թե՛ իշխանական, թե ընդդիմադիր թեկնածուները մշտապես դաբրոացավով տառապում՝ մնում է միայն ենթադրել:
Անահիտ Գրիգորյան
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



