Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ռուս պատգամավորն առաջարկում է հայկական կոնյակի նման սիրել վրացական բորժոմին և բարելավել տնտեսական կապերը Վրաստանի հետ

ОБЩЕСТВО

 Ռուսաստան-Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության հեռանկարը քննարկող ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ պետք է առաջնորդվել շահերով և բարելավել գործարար կապերը Վրաստանի հետ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` եռակողմ տեսակամուրջի ժամանակ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորՎիտալի Զոլոչևսկին նկատեց, որ ժամանակակից զարգացած երկրներում բիզնեսն է բոլոր հարաբերությունների ձևավորման հիմքը: «Ակնհայտ է, որ առաջին հարցը գործարար կապերի զարգացումն է: Հայաստանի հետ լավ հարաբերություններ արդեն առկա են, Վրաստանի հետ դրանք պետք է թարմացնել: Չեմ կասկածում, որ գործարարությամբ զբաղվողները քաղաքականությունից դուրս են, նրանց համար միշտ պետք է գոյություն ունենան  ֆինանսական հետաքրքրություններ»,-ասաց Պետդումայի պատգամավորը` հավելելով, որ ինչպես հայկական կոնյակն են սիրում, նույն ձևով կարող են սիրել վրացական բորժոմին:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսագիտության բաժնի ղեկավար, ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտիառաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանն էլ նկատեց, որ եթե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները բնականոն զարգանում են, ապա Վրաստանի հետ կապերում խզում կա, և վրացական տնտեսվարողները պետք է որոշակի ջանքեր գործադրեն ռուսական շուկան կրկին գրավելու համար: «Դրան զուգահեռ ռուսական «բրենդին հավատարիմ» մի տեսակ կա, ում մոտ որոշակի նոստալգիա կա վրացական ապանքների նկատմամբ, այս իմաստով` կարծում եմ, որ վրացական արտադրողների մոտ դեռ կան շանսեր»,-ասաց տնտեսագետը: Նրա խոսքով` վրացական կողմը պետք է հաղթահարի այն փոփոխությունները, որոնք գրանցվել են այս ընթացքում, մասնավորապես, ԵԱՏՄ նոր տեխնիկական կանոնակարգերի կիրառումը, վրացական ապրանքների` ԵԱՏՄ շուկայի պահանջներին համապատասխանեցումը:

Անդրադառնալով Հայաստանի ու ԵԱՏՄ հարաբերություններին`Ազա Միհրանյանը նկատեց, որ Հայաստանի խնդիրը ներկայում նրանում է, որ ամբողջությամբ չեն լուծվել ԵԱՏՄ երկրների հետ առևտրի փաստաթղթաշրջանառության կարգավորման հարցը: «Դեռևս սուր է տրանսպորտային շրջափակումը, ու հենց այստեղ է, որ Վրաստանի դերակատարումը շատ կարևորվում է որպես տարանցիկ երկիր»,-ասաց Միհրանյանը` հույս հայտնելով, որ արտադրողների ու սպառողների շահերը մաքսիմալ կերպով հաշվի կառնվեն ու մոտ հեռանկարում ակնհայտ կլինի հարաբերությունների խորացում:

Տեսակամուջին հայկական կողմից մասնակցող Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը նշեց, որ բացարձակապես համաձայն չէ մտքի հետ, որ բիզնես շահերն են պայմանավորում մնացած բոլոր հարաբերությունները: «Այդ դեպքում աշխարհում կտիրեր քաոսային իրավիճակ: Ես կարող եմ ասել, որ Հայաստանն իր բարեկամների հետ իրեն այդպես չի պահում, ու մաքսիմում ազնիվ է գործում, նույնիսկ եթե այդպես իր համար շահավետ չէ: Ներկայում Ռուսաստանում ռուբլու փոխարժեքի անկումը Հայաստանի համար ոչ բարենպաստ տնտեսական իրավիճակ է ստեղծվել, բնակչություն ը դա լավ է հասկանում, բայց չի ասում, որ վիճակը վատացել է, պետք է շրջվենք Եվրամիության կողմ: Հայերը ռուսների հետ բարեկամությունը կարևորում են ու փորձում են միասին հաղթահարել այդ ժամանակավոր դժվարությունները»,-ասաց Քոչարյանը:

Վրացական կողմը ներկայացնող Եվրասիայի ինստիտուտի ղեկավար Գուլբաաթ Ռցխիլաձեի խոսքով էլ`չնայած Վրաստանի պաշտոնական դիրքորոշմամբ Ռուսաստանը չի դիտարկվում թշնամի, բայց գործընկեր էլ չի ընկալվում: Ըստ փորձագետի` ի հակադրություն դրա` վրաց ժողովրդի մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: «Վրաստանում անցկացված հարցումները վկայում են, որ հասարակությունը արմատական է տրամադրված` հօգուտ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Մեր բնակչությունն ասում է, որ Ռուսաստանի հետ պե տք է ունենանք եթե ոչ բարեկամական հարաբերություններ, ապա գոնե գործընկերային կապեր»,-ասաց Գուլբաաթ Ռցխիլաձեն:

Ինչ վերաբերում է հայ-վրացական տնտեսական հարաբերություններին, ապա վրաց մասնագետը կարևոր է համարում, որ այդ հարցում Հայաստանն ու Ռուսաստանի հայկական համայնքը նախաձեռնող լինեն:

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри