Մոսկվայում ընթանում է Սարգսյան-Պուտին հանդիպումը
ПОЛИТИКАՆախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ մարտի 10-ին, Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար եւ այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



