Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀՀ-ն և ՌԴ-ն լիակատար փոխըմբռնում ունեն քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում. Սերժ Սարգսյան

ПОЛИТИКА

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում մարտի10-ի երեկոյան հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գոր ծընթացների զարգացման հեռանկարին, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

«Հարգելի Սերժ Ազատի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Կարիք չկա բնութագրել մեր երկկողմ միջպետական հարաբերությունները. դրանք, իրոք, ռազմավարական գործընկերային հարաբերություններ են: Ինձ շատ հաճելի է դա փաստել և նշել, որ մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են հաջող:

Իհարկե, կան նաև օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ, առաջին հերթին, մեր տնտեսական փոխգործակցությունը, չնայած այստեղ էլ մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ մենք կարող ենք բավարաված լինել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունների հիմքը: Ես ոչ մի կասկած չունեմ, որ հիմնվելով նախորդ տարիների մեր համատեղ որոշումների վրա, մենք կզարգանանք նաև այդ ուղղությամբ:

Դուք այս տարի ղեկավարում եք ՀԱՊԿ-ն, և մեծ հույս ունեմ, որ կհաջողվի խոսել Ձեզ հետ՝ որպես այդ միջազգային կազմակերպության նախագահողի, քանի որ հենց այդ կազմակերպությունն է պատասխանատու անվտանգության հարցերի, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, նրա համար, որպեսզի մեր սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի: Եվ իհարկե, Հայաստանի ներկայացուցիչը՝ արդեն ոչ թե ազգային, այլ միջազգային պաշտոնյայի կարգավիճակում, բայց այնուամենայնիվ` Ձեր գործընկերը, այժմ գլխավորում է մեր առաջատար ինտեգրացիոն տնտեսական միավորումը՝ ԵԱՏՄ- ն: Այդ իսկ պատճառով, մենք խոսելու շատ բան ունենք, և ես ուրախ եմ Ձեզ տեսնելու: Բարով եք եկել»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: 

«Շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի: Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և հարյուր տոկոսով համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Սա ընդհանրապես շատ լավ ավանդույթ է՝ հանդիպել տարեսկզբին՝ անցած տարվա աշխատանքի արդյունքներն ամփոփելու և ընթացիկ տարվա ուղեցույցները սահմանելու համար: Ե՛վ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմատեխն իկական, և՛ հումանիտար ոլորտներում մենք լիակատար փոխըմբռնում ունենք, ու այդ հարաբերությունները շատ լավ են զարգանում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ բոլոր այն պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք մենք ձեռք ենք բերել մեր նախկին հանդիպումների ընթացքում: Լինելով ՀԱՊԿ-ում նախագահող, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն որոշումների իրականացմանը, որոնք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջաններում: Մեզ, իհարկե, մտահոգում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն հարակից տարածաշրջաններում լարված իրավիճակը: Ինչպես դեկտեմբերյան նստաշրջանի, այնպես էլ իմ այլ ելույթներում ես ևս մեկ անգամ բարձրաձայն հայտարարում եմ, որ մնք հաստատապես աջակցում ենք Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը և, իհարկե, ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որը Դուք ձեռք եք բերել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների հետ: Այն կարող է դառնալ այդ հարցի քաղաքական լուծման բանալին:

Այսօր, Վլադիմիր Վլադիմիրի, մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, և քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդիսանում է այդ մրցաշարի հովանավորը, մենք բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25-ամյակին:

Այսօր նաև բացվում է քաղաքակրթական մեծ ցուցահանդես Ռուսաստանի պատմության թանգարանում, և ես վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը Ռուսաստանի քաղաքացիներին դուր կգա և իր ներդրումը կունենա մեր ժողովուրդների բարեկամություն ամրապնդման գործում:

Վլադիմիր Վլադիմիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք հավատարիմ ենք մնում այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ՌԴ Նախագահի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ավելի ուշ ներկա կգտնվի Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը:

ՌԴ մայրաքաղաքում մարտի 10-29-ը կայանալիք մրցաշարին աշխարհահռչակ 8 մասնակիցների հետ մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Երկու շրջանից բաղկացած այդ ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում կայանալիք չեմպիոնական մրցախաղին: 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности