Հենրիխ Մխիթարյանը «Տոտենհեմ»-ի դեմ խաղը կսկսի մեկնարկային րոպեներից
СПОРТՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում անգլիական «Տոտենհեմ»-ի դեմ խաղին կմասնակցի մեկնարկային րոպեներից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը ներկայացրել է թիմի մեկնարկային կազմը «Տոտենհեմ»-ի դեմ խաղի համար, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:
«Բորուսիա»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգան դարպասապահ Ռոման Վայդենֆելերը, պաշտպաններ Էրիկ Դուրմը, Լուկաշ Պիշչեկը, Սվեն Բենդերը, Մաթս Հումելսը, Մարսել Շմելցերը, կիսապաշտպաններ Յուլիան Վայգլը, Գոնսալո Կաստրոն, Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը, հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:
Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի «Բորուսիա Դորտմունդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա մարտի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: