«Չխոսկան» ՀՀԿ-ական պատգամավորներին նախագահականից վտանգավոր «ծանուցում» է եկել.«Իրատես de facto»
ПОЛИТИКА«Իրատես de facto» թերթը գրում է. «ՀՀԿ-ի չխոսկան, ելույթներ չունեցող պատգամավորներին նախագահականից «ծանուցում» է եկել՝ ինչո՞ւ եք այդքան պասիվ: Մեր տեղեկություններով, այն հանրապետականները, որոնք այս տարիներին նիստերի ժամանակ «ծպտուն» չեն հանել, նախազգուշացվել են՝ փոխեք ձեր գործելաոճը: Խոսքը, բնականաբար, մականունավոր պատգամավորներին չի վերաբերում, այլ նրանց, որոնք կարող են ելույթ ունենալ, բայց դրա «իմաստը» չեն տեսնում:
Այս զգուշացման մեջ վերջիններս վտանգ են տեսնում, կարծելով, որ իրենց անուղղակիորեն ասվել է, որ չեն կարող լինել ապագա խորհրդարանում: Բայց «չխոսկանները» հույսը չեն կորցնում եւ առաջիկայում «բոցավառ» ելույթներ կունկնդրենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



