«168 ժամ». Հայաստանն ի վիճակի չէ անգամ խորհրդանշականորեն պահպանել էներգետիկ անկախությունը
ЭКОНОМИКАՆերկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Մինչ ռուսական ընկերությունը պատրաստվում է հերթական անգամ բարձրացնել Հայաստանի բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը, մինչ բոլորն ահազանգում են, որ, ի թիվս այլ պատճառների, դա նաև Ռուսաստանից էներգետիկ կախվածության հետևանքն է, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է վաճառել Իրան-Հայաստան գազատարի՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը:
Այն վաճառվելու է... ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը: Ի՞նչ գնով, ի՞նչ պայմաններով է գազատարի այդ հատվածը վաճառվելու ռուսներին՝ երկրորդական հարց է: էականն այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ անգամ խորհրդանշականորեն պահպանել էներգետիկ և, ընդհանրապես, պետական անկախությունը: Հասկանալի է՝ դա չէր պահպանվելու այդ 40 կիլոմետրանոց խողովակաշարով: Խնդիրը քաղաքական է ու հանգում է նրան, որ Ռուսաստանը Հայաստանում տիրապետում է ամեն ինչի: Առանց բացառության՝ ամեն ինչի»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։