Կիմ Չեն Ընը կարգադրել է ավելացնել միջուկային փորձարկումները
МЕЖДУНАРОДНОЕԿիմ Չեն Ընը ղեկավարել է Կորեական ժողովրդական բանակի ռազմավարական զորքերի վարժանքները՝ բալիստիկ հրթիռների մասնակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը: ԿԺԴՀ-ի ղեկավարը գոհ է մնացել դրանց արդյունքներից եւ ցուցում է տվել «երկրում ավելի շատ միջուկային փորձարկումներ անցկացնել՝ գնահատելու ԿԺԴՀ-ում ստեղծված միջուկային մարտագլխիկների ավերիչ ուժը եւ հանրապետության միջուկային ուժերի հարձակողական հզորությունը»:
Նա քննադատության է ենթարկել Հարավային Կորեայի իշխանություններին Միացյալ Նահանգների հետ Key Resolve եւ Foal Eagle խոշոր զորավարժություններին մասնակցելու համար, որոնք ուղղված են ԿԺԴՀ-ի դեմ:
Կիմ Չեն Ընը հրամայել է ռազմավարական զորքերին, որոնք «նշանառության տակ են պահում Հարավային Կորեայի հիմնական օբյեկտները եւ ԱՄՆ-ի բազաները Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, լինել մշտական մարտական պատրաստության վիճակում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:



