Իսահակյան-Թամանյան խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
ОБЩЕСТВОԵրևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում 2016 թ. մարտի 16-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է » ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով: Մարտի 16-ից նշված նշանները կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:
Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



