Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի կառավարությունը 2 մլրդդոլար պարտք է փնտրում գազային նախագծերի իրականացման համար

МЕЖДУНАРОДНОЕ

Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները  էներգետիկական նախագծերի ֆինանսավորման համար 2 մլրդ դոլար միջոց ձեռք բերելու նպատակով ուրբաթ գիշեր բանակցություններ են անցկացրել միջազգային ներդրողների հետ:

Այս մասին,հայտնում է the Financial Times թերթը` նշելով, որ ադրբեջանական «Հարավային գազային միջանցք» ընկերությունը կառավարության պարտատոմսերը վաճառքի հանելու համար վարձել է UniCredit, Citi եւ JPMorgan բանկային ընկերությունները:

Հոդվածում ասվում է, որ նավթի գների անկման եւ դրա հետեւանքով ստեղծված դժվար տնտեսական վիճակի հետ կապված՝ Ադրբեջանը 45 մլրդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանք» նախագծում խնդիրների առաջ է կանգնել12 մլրդ դոլար իր մասնաբաժինը վճարելու հարցում:

Ադրբեջանական կողմն այդ գումարը պետք է վճարի առաջիկա երեք տարում:

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը ֆինանսական փաթեթի հարցը քննարկել էր Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ:

Նշվում է նաեւ, որ դրանից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում էր, որ երկիրը 30 մլրդ դոլարի սուվերեն հիմնադրամ ունի եւ հիշյալ նախագծի իրականացման համար պարտք վերցնելու կարիք չունի:

Բրիտանական թերթը գրել է նաեւ պարտք վերցնելու հետ կապված Ադրբեջանի առաջ կանգնած դժվարությունների գործոնների մասին:

Նշվում է, որ վերջին երկու ամիսներին աշխարհի բոլոր առաջատար վարկանիշային գործակալությունները Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրել են նվազագույն` «աղբային» սահմանի:

The Financial Times-ը գրում է, որ Բաքվի պարտք վերցնելու գործին նաեւ խանգարում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը, ինչպես նաեւ հիշյալ նախագծի հնարավոր բնապահպանական ռիսկերը:

Ադրբեջանցի տնտեսագետ, ԱՄՆ-ի  Duke համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնիվերլուծաբան Գուբադ Իբադօղլուն «Ազատութուն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ 2 մլրդ դոլար պարտք վերցնելու որոնումների հետ կապված՝ Ադրբեջանի կառավարությունը մարտի վերջին շարունակելու է բանակցությունները Համաշխարհային բանկի հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հունվարի 28-ից Բաքվում գտնվող ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի պաշտոնական ներկայացուցիչները Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել են այդ երկրին 4 մլրդ դոլար վարկ տալու հարցը: Սակայն բանակցություններն անակնկալ ավարտվել են: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել են, որ վարկ վերցնելու մասին խոսք չկա, ինչից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վարկի տոկոսների հարցում համաձայնության չի եկել միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ:

«Թուրան»-ին հասած տեղեկություններով` վարկեր տրամադրելու մասին Ադրբեջանի ղեկավարության խնդրանքին ԱՄՀ-ը եւ ՀԲ-ն 5 պահանջներ են առաջադրել պաշտոնական Բաքվին. լայն մասնավորեցում, պետապարատի կրճատում, իրական դատական բարեփոխում, աշխատավարձերի, թոշակների եւ պետական ծախսերի սառեցում, մուտք Առեւտրի համաշխարհային կազմակերպություն:

Նույն աղբյուրի համաձայն` այդ 5 պայմաններից Ադրբեջանի կառավարությունը համաձայնել է միայն առաջին երկուսին, ինչի հետեւանքով միջազգային կառույցներն անհնարին են համարել վարկերի տրամադրումը:

Միջազգային վարկանիշային Standart & Poor`s, Mood`s եւ Fitch Ratings գործակալություններն այս տարվա հունվար-փետրվարին մեկ դիրքով իջեցրել են Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+` «աղբային» մակարդակի վարկանիշ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետև միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:

The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян