Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հարաբերությունները Կորեայի հետ

ОБЩЕСТВО

ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը: Մարտի 10-ին պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չունգ Ուի Հվայի հետ:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը Կորեայի Հանրապետություն այցելելու համար` ԿՀ ԱԺ խոսնակը նշել է, որ այն կարեւոր խթան կհանդիսանա հայ-կորեական միջխորհրդարանական եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Սամվել Ֆարմանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու երկկողմ հարաբերությունները Կորեայի Հանրապետության հետ: Հայկական պատվիրակության ղեկավարն իր խոսքում նշել է, որ հայ-կորեական միջպետական հարաբերությունների օրակարգո ւմ խորհրդարանական համագործակցության ձեւաչափն առանցքային տեղ է զբաղեցնում, ինչը վկայում են նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի միջեւ առկա համագործակցությունը եւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2015 թվականի հուլիսին Կորեայի խորհրդարանական պատվիրակության Հայաստան կատարած այցին:

Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի խորհրդարանին Հայաստանին ցուցաբերած օգնության համար, որի շնորհիվ հնարավոր եղավ տեխնիկապես հագեցնել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճը: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամներն անդրադարձել են ԼՂ հակամարտության ներկա իրավիճակին` իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի սպառազինվելու փաստի առնչությամբ՝ նշելով, որ այն մարտահրավեր է` ուղղված տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով կա րգավորմանը` հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների վրա: Նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն է, եւ որ Հայաստանի մոտեցումները համընկնում են միջազգային հանրության տեսակետների ու առաջարկների հետ, մինչդեռ ադրբեջանական կողմն իր ապակառուցողական կեցվածքով խոչընդոտում է բանակցային գործընթացը` հակադրվելով միջազգային հանրությանը: Հայկական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Կորեային՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հավասարակշռված դիրքորոշման համար:

Կորեայի խորհրդարանի ղեկավարն իր հերթին նկատել է, որ խաղաղությունը կարեւոր պայման է տնտեսական զարգացման համար: Չունգ Ուի Հվան ներկայացրել է իր երկրի մոտեցումները Կորեական թերակղզում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ կրթական, տնտեսական ոլորտներում հայ-կորեական համագործակցության խնդրին: Սամվել Ֆարմանյանը նկատել է, որ Կորեայի Հանրապետության տնտեսական զարգացման փորձը բավական ուսանելի է:

Հայկական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել կորեական կողմին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Կորեայի խորհրդարանում կազմակերպված լուսանկարների ցուցադրության համար: Քննարկվել են փոխայցերին վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества