Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կառավարությունում քննարկվել են գյուղատնտեսությանը և սոցիալական ծառայություններին վերաբերող հարցեր

ПОЛИТИКА

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին, հակահեղեղային միջոցառումների իրականացմանը, սոցիալական ծառայությունների բարելավմանը և մի շարք այլ հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ մարզպետարանների հետ իրականացված համակարգված աշխատանքների արդյունքում նախորդ տարի գյուղոլորտում արձանագրվել է 11,7 տոկոս տնտեսական աճ, իսկ 2015 թվականին 2014-ի համեմատ առաջին անգամ մշակվել է 19 հազար հա ավելի հողատարածք: Ներկա դրությամբ մշակվող վարելահողերի ծավալը ՀՀ-ում կազմում է 79 տոկոս: Նախարարը զեկուցել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են Արարատյան դաշտավայրում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Կոտայքում, ինչին նպաստել են նաև բարենպաստ եղանակային պայմանները: Գարնանացան գարու սերմացուի 70 տոկոսը բաշխվել է գյուղացիական տնտեսություններին, ընթացքի մեջ է պետության սուբսիդավորմամբ գյուղացիներին հատկացվելիք պարարտանյութերի ներկրման գործընթացը, իսկ դիզվառելիքն արդեն տրամադրվել է: Վարչապետի հանձնարարությամբ սկսվել է նաև կառավարության կողմից 6 տոկոսով սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի տրամադրման գործընթացը՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա խնդիրները բացառելու նպատակով արդեն իսկ սկսել են աշխատել վերամշակող կազմակերպությունների հետ՝ մթերո ւմները պատշաճ կազմակերպելու համար: Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում վերջին երկու ամիսներին արձանագրվել է պտուղ բանջարեղենի արտահանման ծավալների աճ. այսօրվա դրությամբ արտահանվել է 17 հազար 800 տոննա պտուղ բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  7 հազար 300 տոննայի դիմաց:

Անդրադարձ է կատարվել ոռոգման սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ իրականացվում են համապատասխան քայլեր, որպեսզի բոլոր պոմպակայաններն առանց որևէ խնդրի պատրաստ լինեն սեզոնի մեկնարկին:  Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ այս հարցում որևէ խնդիր չպետք է լինի և գյուղացին ոռոգման ջուրը պետք է ստանա ժամանակին:

Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել են Համաշխարհային բանկի «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրի» շրջանակներում համալիր սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնների կազմակերպման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ՀԲ 2-րդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում ստեղծել ևս 37 տարածքային կենտրոն, որոնցից 20-ը պետք է շահագործման հանձնվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, նման կենտրոնների թիվը ներկայիս 18-ից պետք է հասցվի 52-ի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ մարզպետների հետ քննարկել կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ տարածքների հատկացման հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Վարչապետն անդրադառնալով Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատանքին, ևս մեկ անգամ կարևորել է դրանց թափանցիկ և անաչառ գործունեությունը, միջոցները խիստ արդյունավետ օգտագործելու նպատակով: Կառավարության ղեկավարը  համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին և մարզպետներին  հանձնարարել է շարունակել հետևողական քայլերը՝  ՍԾՏԳ-ների գործունեությունն առավելագույնս թափանցիկ դարձնելու և խախտումները բացառելու նպատակով:

Այնուհետև քննարկվել են 2016 թ.-ի ընթացքում առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ այդ նպատակով ՀՀ պետբյուջեից հատկացվելու է շուրջ 680 մլն դրամ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագրով կիրականացվեն նաև Արաքս գետի ափամերձ հատվածների ամրացման աշխատանքներ:

 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности