Ոստիկանությունը կրճատել է փոստային ծառայությունների ծախսերը
ОБЩЕСТВОՎերջերս հրապարակում էինք արել այն մասին, որ Հայաստանի ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների պայմանագիր՝ 160 միլիոն դրամ արժողությամբ:
Համեմատելու համար այդ թիվը Ոստիկանության փոստային ծառայությունների նախորդ տարվա արժեքի հետ՝ ՀՀ ոստիկանությանը հարցում արեցինք: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին, որ 2015թ. «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ ոստիկանությանը մատուցված փոստային ծառայությունների արժեքը կազմել է 868 միլիոն 258 հազար 594 դրամ։
Ստացվում է, որ այս տարի ոստիկանությունը ավելի քան հնգակի կրճատել է փոստային ծառայությունների դիմաց մատուցվող ծախսերի գումարը:
Գագիկ Աղբալյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



