Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Այդ օրն ինքս ինձ խոստացա, որ այս կարևոր թեման չպետք է անտեսված մնա, այլ ֆիլմ պետք է դառնա. Խաչիկ Եղոյան

ЛАЙФ

Aysor.am-ը գրում է.

Արդեն երկու օր է՝ համացանցում է հայտնվել ռեժիսոր Խաչիկ Եղոյանի «Դարը» պատմվածքը, որի հուզիչ ու մտածելու տեղիք տվող յուրաքանչյուր տողը ստիպում է ինքնաքննմամբ զբաղվել. սա պատմություն է բոլորի համար, բոլորի մասին… Aysor.am-ը ռեժիսորից հետաքրքրվեց, թե ի՞նչն է դարձել գրիչը ձեռքն առնելու ու թեմային անդրադառնալու պատճառ: «Մի օր համացանցում հանդիպեցի ցավոտ մի երկտողի. մի ծերունի հեռախոսը տանում է նորոգելու, բայց վարպետը «գուժում» է՝ թե հեռախոսն աշխատում է: Ծերունին սրտնեղում է, թե բա ինչո՞ւ երեխաներս չեն զանգում… Այդ օրն ինքս ինձ խոստացա, որ այս կարևոր թեման չպետք է անտեսված մնա, այլ ֆիլմ պետք է դառնա: Մի օր էլ մտքումս շատ պատահական այս պատմվածքը ծնվեց, ինչպես սովարաբար ինձ մոտ լինում է: Արագ վերցրեցի թուղթն ու գրիչը և մի շնչով գրեցի, հետո էլ Արթուր Անդրանիկյանին խնդրեցի՝ խմբագրեց»,-խոստովանեց ռեժիսորը:

Իսկ թե ե՞րբ պատմվածքը կվերածվի ֆիլմի և արդյոք նույն վերնագիրը կկրի` հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Արդեն իսկ սկսել ենք կարճամետրաժ ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, հավանաբար, մոտ երկու ամսից կսկսենք նկարահանումները: Ընկերներիցս շատերը՝ գլխավորությամբ իմ վաղեմի ու մտերիմ ընկեր պրոֆեսիոնալ օպերատոր Սուրեն Թադևոսյանի,  անշահախնդիր կողքիս կանգնեցին, որպեսզի իրականացնենք ֆիլմի մտահղացումը: Բայց մինչ այդ պատմվածքը դեռ պետք է սցենար դարձնեմ, ֆիլմն, իհարկե, կտրուկ տարբերվելու է գրական այս ժանրից: Հավանաբար, վերնագիրն էլ այլ կլինի: Ասեմ, որ մեր նկուղից սև ու փոշոտ հեռախոս եմ գտել, ու հենց այդ «բնական փոշիով» էլ նկարելու եմ ֆիլմում: Ինչ վերաբերում է, թե ո՞վ է նկարահանվելու պապիկի դերում, նշեմ, որ մի քանի պապիկ-դերասանների շուրջ մտորում եմ: Բոլորն էլ հրաշալի են, բայց թե ո՞ւմ կընտրենք վերջնարդյունքում՝ չգիտեմ»:

Դարը

Փետրվարյան վերջին օրեր:

Մարդկությունը սպասում է գարնանը. վերջապես ցրտից ջերմանալու,  ազատվելու համար: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. փետրվարի վերջին արևոտ օրերին խաղաղությունը կտրուկ խաթարվեց՝ երեխաների աղմուկով. ամենուր լսվում էին դպրոցից վերադարձող երեխաների ճիչեր, քրքիջներ, մեքենաների շարժիչների ձայներ և մի քանի ծերունիների բակի ծայրեծայր բղավոցներ՝ ողջունի բացականչություններ: Կարծես կյանքը նոր-նոր էր սկսվում՝ նոր շունչ ու բարի խոստումներ «հաղորդելով արևից»:

Բակի հինգհարկանի երեք շենքերից միջանկյալ շենքի երկրորդ հարկի պատուհաններից  չէր զգացվում գարնանային շունչ, մռայլություն էր տիրում, ինչպես վերջին տարիներին: Այդ բնակարանն երկու փոքրիկ սենյակ ուներ, դռանը կից  երկու ոտնաչափ նեղլիկ միջանցքից երևում էին աջ և ձախ կողմերում գտնվող նեղ, երկար սենյակները: Ձախի սենյակի դուռը կարծես երբեք բացված չլիներ, հենց այդ դուռը  ննջարան էր տանում, որտեղ իր գիշերն էր անցկացնում տան միակ բնակիչը: Սակայն աջ տանող դուռը, ի հակառակ ձախի, միշտ բաց էր: Աջ կողմում՝ հյուրասենյակն է, մեջտեղում տեղադրված հնամաշ մի բազմոց, որի վրա էլ հիմնականում գիշեր-ցերեկ քնում էր տանտերը, այդ պատճառով էլ կարծես համարյա թե ննջասենյանկում չէր գիշերում:

Այս բնակարանի բնակիչը, մի ծերունի է, ում աչքերի խորքում  նշմարվում էր կարոտ, մթագնած տարիների դրոշմ, սակայն ակնհայտ է, որ ժամանակին նրանք միշտ լուսավոր են եղել: Սպիտակամորուս ծերունու ճերմակ մազերը անխնամ էին, երկարել, իջել էին նրա կորացած, բարալիկ ուսերին:

Ծերունին բազմոցին նստած, հայացքն հառել էր մի կետի, որտեղ ոչինչ չկար, իր հայացքից փոքր ինչ ձախ, գետնին դրված էր մի աթոռակ, որի վրա լցված էին բազմաթիվ թերթեր, թափթփվածությունն այնպիսի տպավորություն էր թողնում, կարծես ուղղակի նետված էին իրար վրա, ճմռթված, չընթերցված: Աթոռակի անմիջապես կողքին դրված էր մոտ մեկ մետր բարձրություն ունեցող  երկարաձիգ, պատվանդան հիշեցնող փայտյա արկղ՝ վրան սև գույնի հնաոճ հեռախոս՝փոշու մեջ կորած: Հանկարծ լսվեց զանգ, նա կարծես կենդանացավ, մտահոգ շուրջը նայեց, հետո մի պահ դեմքը պայծառացավ, երեսի կնճիռներն ուղղվեցին ու կարծես մի լուսավոր թեթև ժպիտ հայտնվեց նրա դեմքին: Մի տեսակ հուսադրող հայացքով, նա սկզբում շփոթված  նայեց աջ, հետո տեղից փոքր ինչ կանգնելով՝ նայեց ձախ, հեռախոսի ուղղությամբ: Զանգը նորից, ավելի երկար հնչեց: Ծերունու դեմքի փոքր ինչ պայծառացած նշույլներն անմիջապես չքացան, նրա դեմքը առաջվա պես մտախոհ, անխնամ տեսք ստացավ: Նա նորից կարոտ զգալով՝  հասկացավ, որ դռան զանգն էր: Մի պահ հապաղելով, ծերունին անցանկալի, հուսահատ քայլերով մոտեցավ դռանն ու բացեց, շեմին կանգնած էր մի պառավ կին՝ գզգզված մազերով, ցանցառ ժպիտով ու խորամանկ հայացքով: Ծերունին տխուր հայացքը խոնարհած՝ բարձրացրեց գլուխը  ու դեմքի թույլ միմիկայով հասկացրեց, որ պառավը խոսի.

-Հարևան ջա՞ն,-հարցական հայացքով, ծիծաղկոտ դեմքով ասաց պառավը,-վաղուց չենք հանդիպել, ասեցի տեսնեմ,սաղ ես, մեռած ես, այ մարդ, արի-արի մի ալարի, արի գնանք սուրճը սառչում է,- իր տուն հրավիրելով՝ ծեր կինը, ձախ ձեռքով քաշում էր ծերունու աջ ձեռքի մատներից: Ծերունին անշարժացած, տխուր կանգնած՝ մի պահ այդ ցնցումից սթափվեց և ուսերը վեր շարժելով, քաղաքավարությունից դրդված մեղմ ժպտալով մերժեց.

-Կներես չեմ կարող,-ետ ու առաջ, անտրամաբանական շարժումներ անելով, մի կերպ փորձեց բացատրել, որ վերջացնեն խոսակցությունը և դանդաղ շրջվելով հյուրասենյակի կողմ, շարունակեց.

-Սպասում եմ…

Հետո անտերբերությամբ  դուռը փակեց ծեր կնոջ երեսին և վերադարձավ, նստեց իր բազմոցին:

Երկու օր անց բակում նորից բարձր ձայներ լսվեցին, ծերունին մոտեցավ պատուհանին, վարագույրը կիսով չափ մի կողմ տարավ և հետևեց դրսում կատարվող  իրադարձություններին: Սովետական միության արտադրության Վոլգա մակնիշի մեքենայի վարորդի կողքի նստատեղից  երիտասարդ մի կին իջավ, հետևի դռնից՝ փոքրիկ, գեղեցկադեմ, ժիր աղջնակ: Կինը ձեռքերը պարզած շտապեց դեպի իրեն դիմավորող ալեհեր, 65-66 տարեկան մարդուն ու ամուր գրկելով համբուրեց  աջ և  ձախ այտերը, հետո համբուրելով ճակատը՝ ասաց «Հայրիկ» բառը, հայրը պատասխանեց.

-Սիրելի դստրիկս, այնպես ես ամեն անգամ ինձ գրկում, համբուրում, որ կարծես մեկ դար չես տեսել, այնինչ երեկ էիր ինձ մոտ,- հետո շրջվելով մեքենայից իջնող տղամարդու կողմը, ձեռքերը լայն բացած՝  բարձրաձայն կանչեց,-արի՜-արի՜ փեսա ջան, այ քեզ ուշ-ուշ եմ տեսնում, այ քեզ կարելի է ամուր գրկել,-հետո փեսայի մազերը խառնելով, խորամանկ հայացքով՝ աչքի տակից դիմելով տղամարդուն, շարունակեց,-թեպետ ասում են փեսային շատ երես տալ պետք չի:

Բոլորը բարձրաձայն ծիծաղելով՝ քայլեցին դեպի մուտքը: Փեսայի հայացքը հանդիպեց երկրորդ հարկի պատուհանից իրենց նայող ծերունու հայացքին: Ծերունին շփոթված ետ քաշվեց և փակելով կիսաբաց վարագույրը՝ ամոթի զգացումով իր տեղը շտապեց, դեպի բազկաթոռ: Մյուս օրը, առավոտյան նա նորից մոտեցավ պատուհանին, բացեց, դուրս նայեց, սևեռուն փնտրելով որոնելով ինչ որ մեկին: Տեսավ բակում թռչկոտող մի փոքրիկ տղայի, որը գնդակ էր խաղում: Նա  փոքրիկին ձեռքի շարժումով հասկացրեց, որ վեր բարձրանա: Երեխան սիրալիր ժպիտով, առանց վարանելու,գնդակը նետեց մի կողմ և ուրախ-ուրախ, վազքով մտավ մուտք ու բարձացավ ծերունու բնակարան՝ բակի սիրելի պապիկի հերթական առաջադրանքը կատարելու: Ծերունին դռան շեմին դիմավորեց երեխային, նստեցրեց փոքրիկ աթոռակի մոտ, որի վրա թերթեր էին լցված և ձեռքի անտարբեր շարժումով թերթերը թափեց հատակին՝ երեխային նստեցնելով աթոռակի վրա ու քնքշությամբ իր չորացած ձեռքերը երեխայի ծնկներին հենեց, հետո ծնկի իջավ ու աղերսող հայացքով ասաց.

-Մնա այստեղ, տաս րոպե, լա՞վ, բալես, ես հիմա, շատ շուտ կվերադառնամ,- երեխան գլուխը տմպտմպացրեց, արագ-արագ աչքերը թարթելով, չարաճճի հայացքով, դրական շարժում արեց, որպես համաձայնության նշան: Ծերունին շտապեց դուրս,մի քանի րոպե անց, ինչպես և խոստացել էր, լսվեց դռան փականքի ճռնչյունը: Նա նույնիսկ դուռն էլ չփակեց իր ետևից և անմիջապես շտապողական քայլքով թեքվեց դեպի հյուրասենյակ ու մեջտեղում կանգնած նայեց երեխային՝ գլխով հարցական շարժում անելով: Փոքրիկը, որ  տեղից չէր շարժվել, երեխայական ամոթխածությամբ գլխով բացասական նշան արեց և դեմքի տխուր արտահայտությամբ կանգնեց ծերունու դիմաց: Ծերունին երեխայի գլուխը մեղմորեն շոյելով՝ կոնֆետ տվեց և ճանապարհեց դուրս: Քարացած, ոչինչ չասող հայացքը կրկին իջավ նրա դեմքին. գետնից մի թերթ վերցրեց և նստեց բազմոցին, թվաց թե կարդում է, սակայն այնքան մտազբաղ էր, անգամ չէր էլ նկատել, որ թերթը գլխիվար էր բռնել: Մի պահ լռություն տիրեց և հանկարծ լռությունը խաթարեց թերթի ճմռթվող ձայնը: Նա  դեն նետեց թերթը, արագ վեր կացավ տեղից, հանեց հեռախոսի միացման լարը՝ պատին ամրացված միացման տեղից, կիսով չափ փաթաթեց ձեռքին և հեռախոսը աջ ձեռքին պահելով, շտապեց բնակարանից դուրս, իջավ մուտքի աստիճաններով ու հայտնվեց բակում. ոչ մի կողմ չնայելով, անկյունագծով բակը կտրեց-անցավ՝ դեպի  փողոց: Այնուհետև մտազբաղ փողոցն անցավ առանց անցման գծերի ու հասավ դիմացի մայթ: Մի քանի ոտնաքայլ գնաց, մտավ  շենքի վերջում գտնվող կամարաձև մուտք. այդտեղ մի քանի կրպակներ կային, մեկը բանալիներ պատրաստողի, մյուսը կոշկակարի, մի քանիսը՝ բանջարեղենի և վերջինը հեռախոսներ վերանագողի: Նա մոտեցավ, թակեց ապակյա պատուհանափեղկը, ներսում մի երիտասարդ մատների թեթևակի շարժումով, դուռը ցույց տալով հասկացրեց, որ ներս մտնի: Ծերունին մտավ ներս, հեռախոսը մեկնեց երիտասարդին ու համարյա անլսելի, խզված ձայնով ասաց.

-Չի աշխատում...

Երիտասարդ տղան զարմացած, մի պահ անշարժ կանգնեց, ապա ծերունուն հասկացրեց, որ նստի անկյունի աթոռին: Մինչ ծերունին որոնողական հայացքով գտավ աթոռն ու կնստեր, երիտասարդ մասնագետը ստուգեց հեռախոսը ու զարմացած նայելով ծերունուն՝ հարցական, անհասկանալի, սակայն բարեկիրթ տոնով առարկեց.

-Կներեք, բայց Դուք սխալվում եք, այն սարքին է և աշխատում է, ահա ազդանշանները, խնդրեմ, լսեք,- ու պատահական համար հավաքելով, լսափողը փոխանցելու մտադրությամբ, ձեռքը երկարեց դեպի ծերունին, որը լուռ էր, գլուխը խոնարհած: Այդ  վիճակից նա կամաց հայացքը բարձրացրեց դեպի երիտասարդ վարպետը և այդ պահին աչքերն ու դեմքը ջղաձգվեցին, կնճիռները ասես մի քանի տասնյակ ավելացան՝ խոժոռվեցին, աչքերում հայտնվեցին արյան նշույլներ, մի պահ ծերունին այլայլվեց, երիտասարդը չէր հասկանում եղելությունը, նա շփոթվեց, մնաց տեղում գամված՝ չհասկանալով ինչ անել:

Հանկարծ լռության  միջից անմարդկային հառաչ լսվեց, հետո՝ բարձրաձայն աղաղակ, այն կամաց-կամաց վերածվեց հեկեկոցի, ի վերջո ծերունին աղիողորմ ձայնով արտասանեց, թերևս իր կյանքի վերջին ու ամենացավոտ նախադասությունը.

-Եթե աշխատում է, ապա ինչու՞ իմ երեխաներն ինձ չեն զանգում...

Դրսում արդեն տաք գարուն էր...

Ասում են Գարունը Սեր է բերում:
 

ВТБ (Армения) выступил спонсором армянского издания знаменитого романа А. Дюма «Три мушкетера»Артур Нахшикян избран членом Совета Юнибанка Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16