Աշխարհի ամենահարուստ IT ընկերությունների ղեկավարների ամենաթանկ փոխադրամիջոցները
ЛАЙФԵրբ ձեր կարողությունը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար, ցանկություն է առաջանում այն ծախսել հիրավի թանկ փոխադրամիջոցների վրա: Պարզվում է, IT ընկերությունների ամենահարուստ ղեկավարները ևս բացառություն չեն:
Past.am-ը ներկայացնում է, թե ինչի վրա են սիրում իրենց փողերը ծախսել աշխարհի հերոսները:
1. Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը ունի 72 մլն դոլարանոց «Օազիս» կոչվող զբոսանավ, որը նա շաբաթական 400 հազար դոլարով վարձակալության է հանձնում:

2. Yahoo-ի գործադիր տնօրեն Մարիսա Մայերը հայտնի է դիզայներական իրերի հանդեպ իր թուլությամբ: 2006-ին նա հավաքեց Դեյլ Չիխուլիի ապակե 400 ստեղծագործությունները՝ դրանք Սան Ֆրանցիսկոյի Four Seasons հյուրանոցի իր պենտհաուսի առաստաղին ամրացնելու համար: Միջինը դիզայների մեկ աշխատանքն արժե 15 հազար դոլար:

3. 2013-ին Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը 866 հազար դոլարով գնեց ստորջրյա Lotus Esprit նավը:

4. Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ունեն ինքնաթիռների հավաքածու: Լուրերի համաձայն՝ նրանք տարեկան 1,3 մլն դոլար են վճարում իրենց ինքնաթիռների պահման համար, որտեղ կա երկու Boeing 757, Boeing 767 ու երկու Gulfstream Vs: 2008-ին Փեյջը գնեց նաև 1982 թվականի արատադրության Dornier Alpha:

5. Փեյջն ունի նաև գերժամանակակից զբոսանավ, որը 2011-ին գնել է 45 մլն դոլարով:

6. Oracle ընկերության տնօրեն Լարի Էլիսոնն ունի բազմաթիվ անշարժ գույք, ավտոմեքենաների ու ռազմական ինքնաթիռների հավաքածու: 2012 թվականին նա ավելի քան 500 մլն դոլար վճարեց Լանայիում կղզի ձեռք բերելու համար, որը պատրաստվում է վերածել էկոզբոսավայրի: Ավելի ուշ նա ձեռք բերեց Island Air ընկերությունը, որ հյուրերին տեղափոխի այդ կղզի:

7. Oracle ընկերության տնօրեն Լարի Էլիսոնն ունի նաև 67 մետրանոց «Մուսասի» զբոսանավ:

8. Ներդրող, միլիարդատեր Մարկ Կյուբան ունի 87 մետրանոց Fountainhead կոչվող զբոսանավ:

9. Կյուբան ունի նաև 3 մասնավոր ինքնաթիռ՝ Gulfstream V, Boeing 757 и Boeing 767:

10. Virgin Group-ի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն ունի Necker կոչվող կղզի, Necker Belle զբոսանավ ու ստորջրյա Necker Nymph նավ:

11. Բրենսոնը միշտ սիրել է ծովը: 2004-ին նա առաջինն էր, ով գնեց Aquada-ն՝ աշխարհում առաջին գերարագ երկկենցաղ-մեքենան:

12. Բրենսոնը թռչում է Falcon 50EX-ով:

13. Հայտնի է, որ Microsoft-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը շատ է սիրում կարդալ ու ունի բացառիկ գրքերի հավաքածու: 1994 թվականին նա Լեոնարդո դա Վինչիի «Լեստերյան կոդեքսը» մագաղաթը գնեց 30,8 մլն դոլարով, ինչը աճուրդում երբևէ վաճառված ամենաթանկ գիրքն էր:

14. Գեյթսը սիրում է արագընթաց մեքենաներ: Նա ունեցել է Porsche 930 Turbo, Porsche 959, Jaguar XJ6, Carrera Cabriolet 964 ու Ferrari 348:



