Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երևանում կփակցվեն արվեստի և սպորտի վաստակավոր գործիչների հիշատակը հավերժացնող հուշատախտակներ

КУЛЬТУРА

Երևանում կփակցվեն երաժշտագետ Արշակ Ադամյանի և ֆիզկուլտուրայի ու սպորտի ականավոր գործիչ Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` որոշումը կայացրել է Երևանի ավագանին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչների ն նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551   որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը:

Արշակ Ադամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կփակցվի Մաշտոցի պողոտա, հ. 43 հասցեում, Էդուարդ Թումանյանինը` Մոսկովյան փողոց, հ.25 հասցեում:

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արշակ Ադամյանը ծնվել է 1884 թ. ապրիլի 22-ին Բաքվում: Աշակերտել է Քրիստափոր Կարա Մուրզային և Ռեժինսկուն: 1904-1906 թթ. դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի Շտերնի կոնսերվատորիայում: 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1921-1924 թթ. գլխավորել է Թբիլիսիի Հայարտունը (Հայ արվեստի տուն), իսկ 1924-1926 թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի   գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Նվագախմբի կանոնավոր գործունեությ ան շնորհիվ Հայաստանում տարածվել և արմատավորվել է սիմֆոնիկ երաժշտությունը: 1945թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Հրատարակվել են նրա «Բեթհովենը և հեղափոխությունը» (1927), «Միջնադարյան Հայաստանի գեղագիտական հայացքները» (Երևան, 1956), «Հոդվածներ արվեստի մասին» ռուսերեն աշխատությունները: Արշակ Ադամյանը մահացել է Երևանում 1956թ.: Երաժշտագետի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի   պողոտա, հ. 43 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիÕ �յի ռեկտոր Շ. Շահինյանի և ՀՀ ԳԱԱ   փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գ. Պողոսյանի կողմից։  

ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի ականավոր գործիչ, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախկին պրոռեկտոր Էդուարդ Թումանյանը ծնվել է 1929 թվականին։ 1953-1982 թթ. աշխատել է ԵՊԼՀ-ում՝  որպես ամբիոնի ավագ դասախոս, ամբիոնի վարիչ, կուսկոմիտեի քարտուղար և պրոռեկտոր: Էդուարդ Թումանյանը մեծ ներդրում է ունեցել Վ. Բրյուսովի անվան համալսարանի կառուցման գործում: Նրա մասնակցությամբ և ղեկավարությամբ կառուցվել է համալսարանի նոր մասնաշենքը (այժմ՝ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան): Նրա նախաձեռնությամբ Ö ‡ անմիջական ղեկավարությամբ 1954թ. ստեղծվել է հանրապետությունում առաջին ուսանողական ինքնագործ սիմֆոնիկ-էստրադային նվագախումբը, որը հետագայում ստացավ համաժողովրդական ճանաչում, ինչպես նաև ճանաչելի դարձավ ԽՍՀՄ այլ քաղաքներում: Այդ ժամանակահատվածում առավել վառ կերպով բացահայտվեց Էդուարդ Թումանյանի երգահանական տաղանդը: Նրա գրչին են  պատկանում այնպիսի երգեր, ինչպիսիք են «Այլ աչեր», «Շշնջա», «Նաիրա», «Երիտասարդական-  լիրիկական» և շատ այլ ստեղծագործություններ, որոնք հանրապետությունում հայտնի են որպես  ժողովրդÕ �կան երգեր:   

Էդուարդ Թումանյանի ղեկավարության տարիներին Վ. Բրյուսովի անվան համալսարանի կանանց ձեռքի գնդակի թիմը բազմիցս դարձել է հանրապետության չեմպիոն: Էդուարդ Թումանյանն իր աշխատանքային գործունեության տարբեր   ժամանակահատվածներում աշխատել է հանրապետական սպորտկոմիտեի վարչության ղեկավարի, ՀԽՍՀ լուսավորության մինիստրության վարչության պետի, ԽՍՀՄ սպորտկոմիտեի  Ծաղկաձորի գլխավոր սպորտբազայի փոխտնօրենի պաշտոններում: 1969 թ. նա արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչմանը:  

ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող   հուշատախտակը Մոսկովյան փողոց, հ.25 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Երևանի Վ. Բրյուսովի անվան   պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների միավորման նախագահ Պարգև արքեպսիկոպոս Մարտիրոսյանի և Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լ. Իգիթյանի կողմից։  

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества