Ոստիկանները Գերմանիայից Հայաստան են տեղափոխել ավազակության մեղադրանքով հետախուզվողի
ОБЩЕСТВОՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները, համագործակցելով Հայաստանի և Գերմանիայի Ինտերպոլի ագային կենտրոնական բյուրոների հետ, 2015թ. հուլիսի 15-ին Գերմանիայում հայտնաբերել, կալանավորել և 2016թ. մարտի 12-ին` ժամը 04.30-ին, Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1981թ. ծնված Վազգեն Սեկոյանին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վազգեն Սեկոյանը 2014թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով):
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



