Այս համեմունքը հալեցնում է ճարպերը. Օրական մեկ թեյի գդալը 3 ամսում այրում է մինչև 15 կգ
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Հետաքրքիր հետազոտություն է անցկացվել Թեհրանի բժշկական գիտությունների համալսարաններից մեկում: Հավաքվել է նիհարել ցանկացող կանաց երկու խումբ` յուրաքանչյուրում 44 կին: Երեք ամիսների ընթացքում կանայք միանման բաներով են սնվել, միակ տարբերությունն այն է եղել, որ մի խմբի կանայք օրական օգտագործել են մեկ թեյի գդալ չամանի սերմ: Համեմունքը խառնել են ոչ յուղոտ յոգուրտի հետ և ավելացրել են աղցանների վրա:
Արդյունքը տպավորիչ էր. Առաջին խմբի կանայք 14% ավելի շատ ճարպային մասսա են կորցրել, քան երկրորդ խմբի կանայք:
Չամանի սերմեր

Նման արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ չամանը պարունակում է ֆիտոստերոլներ, որոնք ունակ են ցածրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Այս համեմունքը հարուստ է նաև կալցիումով, ֆոսֆորով և երկաթով: Խթանում է երիկամների և ստամոքսաղիքային համակարգի աշխատանքին, ունի միզամուղ հատկություն: Իսկ օրգանիզմում լիպիդային փոխանակության արագացման և լավացման հաշվին համարվում է հիանալի միջոց ավելորդ քաշի դեմ պայքարելու համար:

Նյութափոխանակության արագացման և լավացման համար պետք է օգտագործել օրական մինչև մեկ թեյի գդալ չամանի սերմ: Կարելի է այդ համեմունքն ավելացնել ձվից, մսից, կաթնաշոռից պատրաստված ուտելիքների վրա:
Հակացուցումներ. Բարձր թթվայնություն, գաստրիտ, ստամոքսի խոց, լեղաքարային հիվանդություն, սրտի ցանկացած հիվանդություն, դիաբետ: Հղիության ընթացքում նույնպես պետք չէ տարվել չամանի սերմերով:
1
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
2
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026
3
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
4
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



