Իրանում ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է մոտ 30-ի
МЕЖДУНАРОДНОЕԻրանի հյուսիսում հորդառատ անձրեւների եւ դրանց հետեւանքով լեռնային ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 28 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ամենաքիչը ութ մարդ զոհվել է, տասը վիրավոր է եւ 12-ը անհետ կորել է Ալբորզ գավառում այն բանից հետո, երբ ջուրը ծածկել է աշխույժ Չալուս մայրուղին, հաղորդում է Իրանի միջազգային Կարմիր Խաչ կազմակերպությունը:
Տարերքը վնասել է ավելի քան 40 ավտոմեքենաներ: Ջրհեղեղի ժամանակ Իրանի շատ բնակիչներ վերադառնում էին հանգստյան օրերից հենց այդ մայրուղիով:
Ջրհեղեղը 20 մարդու կյանք է խլել Թեհրանից հյուսիս-արեւմուտքում:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



