Օբամեյանգ. Երբեք չեմ տեղափոխվի «Տոտենհեմ»
СПОРТԴորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատմել է, որ կմերժեր Լոնդոնի «Տոտենհեմի» առաջարկը: Տարիներ առաջ Օբամեյանգը մոտ է եղել անգլիական ակումբ տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը վերջին պահին ձախողվել է:
«Եթե «Տոտենհեմը» դարձյալ հետաքրքրվի ինձանով, ես կմերժեմ: Ժամանակին կար այդ ակումբ տեղափոխվելու հնարավորություն, սակայն վերջում նրանք տարօրինակ վարք դրսեւորեցին: Ինձ դուր չեկավ նրանց վերաբերմունքը գործին, այդ պատճառով ճանապարհը դեպի այդ ակումբ փակ է»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» «Բորուսիայի» մրցակիցն է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում, որի առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է 3:0 հաշվով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



