Ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, բայց լիմիտի պատճառով դա ձեռնտու չէ. Դավիդ Յուրչենկո
СПОРТՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ դառնալու ցանկություն ունեմ, սակայն հաշվի առնելով Ռոսաստանի առաջնությունում առկա լիմիտը՝ այդ քայլը ձեռնտու չէ: Այս մասին հայտնել է «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն՝ խոսելով Հայաստանի ազգային ընտրանու կազմում խաղալու հնարավոր տարբերակի մասին:
«Ներկայումս հարցը դեռ փակված չէ, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից դեռ կապ չեն հաստատել այս հարցով զբաղվող իմ վստահված անձի հետ: Նա բազմիցս զանգահարել է այնտեղ, խոստացել են, որ հետ կզանգահարեն, սակայն այդպես էլ չեն զանգել:
Չեմ կարող ասել, որ հարցը 100%-ով փակված է, նոր փուլ սկսելու, նոր մարտահրավերների և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ դառնալու ցանկություն ունեմ, սակայն հաշվի առնելով Ռուսաստանի առաջնությունում առկա լիմիտը՝ այդ քայլը նպատակահարմար և ձեռնտու չէ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է eurofootball-ը: