Մերկելը կոչ է արել հարգել Գերմանիայի կանանց
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիա եկած փախստականները պիտի պատրաստ լինեն ինտեգրացիայի, դա նրանց պարտականությունն է: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը` ելույթ ունենալով Բադեն-Վյուրտենբուրգում Քրիստոնյա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության բաժանմունքի նախընտրական միջոցառմանը Հայգերլոխ քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք փախստականներից ակնկալում ենք, որ նրանք կընդունեն մեր առաջարկները ինտեգրացիայի բնագավառում): Դա պարտականություն է, ոչ թե ուղղակի հնարավորություն», — ասել է Մերկելը:
Նա ընդգծել է, որ միգրանտները պիտի հետեւեն գերմանական կանոններին:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե կարելի է հաշվի չառնել կանանց, նա ուղղակի սխալ երկրում է գտնվում», — ասել է նա` հիշեցնելով Քյոլնի իրադարձությունների մասին, որտեղ նոր տարվա գիշերը միգրանտները հարձակումներ էին կատարել կանանց վրա:



