Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեծ պահք, օր երեսունհինգերորդ․ Գալստյան կիրակի

БЛОГ

Ռուբեն վարդապետ Զարգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թե Հիսուսը պապանձեցրեց սադուկեցիներին, իրար մոտ եկան։ Նրանցից մեկը, Մովսիսական Օրենքի մի մասնագետ, Հիսուսին փորձելու համար հարցրեց.
- Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը։ 
Հիսուսը նրան ասաց. 
- «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»։ Սա է մեծագույն և կարևորագույն պատվիրանը. երկրորդը սրա նման է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեների ուսուցումները։
Երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուսը նրանց հարցրեց. 
- Ի՞նչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է նա։ 
Նրանք պատասխանեցին. 
- Դավթի։ 
Հիսուսը նրանց ասաց. 
- Բայց ինչպե՞ս է, որ Դավիթը, Սուրբ Հոգով ներշնչված, նրան Տեր է կոչում և ասում. «Տերն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ ոտքերիդ տակ իբրև պատվանդան»։ Արդ, եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի։ 
Ոչ ոք Հիսուսին չկարողացավ պատասխան տալ, և այդ օրվանից ոչ մեկը չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։
Ապա Հիսուսը ժողովրդին և իր աշակերտներին ասաց. 
- Մովսեսի աթոռին նստեցին Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները։ Հնազանդվեցե՛ք նրանց ասածներին և կատարեցե՛ք դրանք, բայց մի՛ արեք այն, ինչ նրանք են անում, որովհետև նրանք սովորեցնում են, բայց չեն կատարում։ Նրանք ծանր և դժվարակիր բեռներ են դնում մարդկանց ուսերին, մինչդեռ իրենք նույն բեռները կրելու նվազագույն ճիգն անգամ չեն անում։ Ինչ որ անում են, մարդկանց աչքին երևալու համար են անում։ Լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց զգեստների ծոպերը։ Ընթրիքի ժամանակ սիրում են գրավել պատվավոր տեղերը և ժողովարաններում՝ առաջին աթոռները։ Հրապարակներում սիրում են մարդկանցից ողջույններ ընդունել և կոչվել «Վարդապետ», այսինքն՝ «ուսուցիչ»։ Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք բոլորդ եղբայրներ եք և ունեք մե՛կ ուսուցիչ։ Երկրի վրա ոչ մեկին «հայր» մի՛ կոչեք, որովհետև դուք ունեք մե՛կ Հայր, որ երկնքում է։ «Առաջնորդ» էլ մի՛ կոչվեք, որովհետև ձեր միակ առաջնորդը Քրիստոսն է։ Ձեր միջից մեծը թող ձեր սպասավորը լինի։ Ով որ իր անձը բարձրացնում է, պիտի խոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, պիտի բարձրանա։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ։ Դուք ինքներդ չեք մտնում և մտնել ուզողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մի կողմից հափշտակում եք այրիների տներն իրենց ձեռքից, իսկ մյուս կողմից կեղծավորությամբ երկարացնում եք ձեր աղոթքը. դրա համար ձեր դատապարտությունը ավելի խիստ պիտի լինի։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մի կողմից շրջում եք ծով ու ցամաք՝ մեկին նորահավատ դարձնելու համար, իսկ երբ դա ձեզ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի դժոխքի արժանի եք դարձնում։ 
- Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ։ Դուք ասում եք. «Ով որ երդվի տաճարի վրա, երդումը կատարելու պարտավորության տակ չի մնա, բայց ով որ երդվի տաճարում եղած ոսկու վրա, պարտավոր է իր երդումը կատարել»։ Հիմարնե՛ր, կույրե՛ր, ո՞րն է ավելի կարևոր՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ Կամ ասում եք. «Ով որ երդվի զոհասեղանի վրա, երդումը կատարելու պարտավորության տակ չի մնա, բայց ով որ երդվի զոհասեղանի վրա դրված ոսկու վրա, պարտավոր է իր երդումը կատարել»։ Հիմարնե՛ր, կույրե՛ր, ո՞րն է ավելի կարևոր՝ զո՞հը, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է զոհը։ Հետևաբար, ով որ երդվում է զոհասեղանի վրա, երդված կլինի թե՛ զոհասեղանի և թե՛ այնտեղ եղածների վրա։ Ով որ երդվում է տաճարի վրա, երդված կլինի թե՛ տաճարի և թե՛ Աստծու վրա, որ բնակվում է այնտեղ։ Նույնպես, ով որ երդվում է երկնքի վրա, երդված կլինի թե՛ Աստծու գահի վրա և թե՛ Աստծու վրա, որ նստում է այնտեղ։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսում եք Օրենքի կարևոր պարտավորությունը՝ արդարությունը, ողորմությունը և հավատարմությունը։ Հարկավոր էր սրա՛նք գործադրել՝ առանց, սակայն, մյուսներն անտեսելու։ Կո՛ւյր առաջնորդներ, մի կողմից մժղուկն եք քամում, բայց մյուս կողմից կուլ եք տալիս ուղտը։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ պնակի և բաժակի դրսի կողմն եք մաքրում, մինչդեռ լավ գիտեք, թե դրանց ներսում եղող ուտելիքն ու խմելիքը ինչպիսի՜ հափշտակությամբ և աղտեղությամբ եք ձեռք բերել։ Կո՛ւյր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի և պնակի ներսի՛ կողմը. այդպիսով դրսի կողմն էլ մաքուր կլինի։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ նման եք կրով սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լեցուն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ պղծությամբ։ Նույնպես և դուք. դրսից մարդկանց արդար եք երևում, բայց ներսից լի եք կեղծավորությամբ և անօրենությամբ։ 
- Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի ուսուցիչնե՛ր և փարիսեցինե՛ր, որ մարգարեների շիրիմներն եք շինում և արդարների գերեզմանները զարդարում ու ասում. «Եթե մենք մեր հայրերի ժամանակ ապրած լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի»։ Դրանով, ահա, դուք արդեն իսկ վկայում եք, թե որդիներն եք նրանց, որոնք կոտորեցին մարգարեներին։ Գնացեք ամբողջացրե՛ք ձեր հայրերի կիսատ թողած գործը։ Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս պիտի կարողանաք փախչել դժոխքի դատապարտությունից։ Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների և Օրենքի ուսուցիչների. նրանցից ոմանց դուք պիտի սպանեք, ոմանց՝ խաչը հանեք, ուրիշների էլ ձեր ժողովարաններում պիտի գանահարեք և հալածեք քաղաքից քաղաք։ Այսպիսով՝ դուք բոլոր արդարների սպանության մասնակից եղած պիտի լինեք՝ սկսած անմեղ Աբելի արյունից մինչև արյունը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի միջև։ Հաստա՛տ իմացեք, դուք այս բոլոր ոճիրների պատիժը պիտի կրեք։
- Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված մարդկանց. քանի՜ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք։ Ահա «Ավերակ պիտի լինի ձեր տունը»։ Բայց ասում եմ նաև ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
(Մատթեոսի ավետարան 22:34-23:39)
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию