Ազատ Դեմոկրատները, ՕԵԿ-Ռենկարնացիան, Ժառանգությունը շարունակում են պահանջել, որ ընտրություններից հետո ցուցակները հրապարակվեն
БЛОГԷդգար Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդդիմությունը չգիտեմ ոնց է մտածում, բայց այս քայլով նրանք նպաստում են իշխանությանը: Սա վերահսկողության լավ լծակ է: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ կար քվորման խնդիր ու եթե մարդիկ իմանային, որ ցուցակները հրապարակվելու են, պարտադիր կգնային ընտրության, որ իրենց գործատուն հանկարծ չիմանա ընտրությանը չմասնակցելու իրենց 《զանցանքի》մասին:
Վերը նշված երեք ուժերը, եթե ցուցակներ են պահանջում, գրեթե համոզված լինելով, որ այդ ցուցակները չեն կախվի ու իրենք խոսելու տեղ կունենան դա այլ հարց է, իսկ եթե ցուցակներ են պահանջում, որ կրկնակի քվարկությունը բացառեն, բայց չեն մտածել, որ ընտրությունների ընթացքը վերահսկելու լավ մեխանիզմ են տալիս դա արդեն կատաստրոֆա է, ևս մեկ անգամ նշեմ ցուցակների առկայությունը կրկնակի քվեարկության բացառման մեխանիզմ դիտարկելուց առաջ կան մի քանի մեթոդներ որով ևս կարող եք կրկնակի քվեարկության դեպքերը բացահայտել, այլ հարց է ցանկանում եք աշխատել, թե ոչ: Ինքնանպատակ քայլերով ոչինչի հասնել չենք կարող:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



