Թոմաս Տուխելն անհարմար և բարդ մրցակից է համարում «Մայնց05»-ին
СПОРТԴորտմունդի «Բորուսիա»-ի վերջին հանդիպումները բավականին դժվար և հոգնեցուցիչ էին. նախ «Բավարիա»-ի հետ հանդիպումը Բունդեսլիգայի 25-րդ տուրում, ապա «Տոտենհեմ Հոսթփուր»-ի հետ Եվրոպայի լիգայի առաջնությունում:
Դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ նախորդ երկու թիմերի հետ հանդիպումից հետո «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները կարողացան մնալ, այսպես ասած, «հորիզոնական» դիրքում և պայքարել արդյունքի համար: ««Տոտենհեմ»-ի հետ հանդիպումից հետո մեր տղաներն անցկացրին մարզումներ, բայց գլխավոր մարզումը, դա հանդիպումից առաջ վերջին մարզումն է, որտեղ մշակվում են վերջնական տակտիկական սխեմաները և տրվում հանձնարարությունները:
«Մայնց05» -ը շատ լավ թիմ է և դաշտում, եթե ուշադիր հետևենք, ապա կտեսնենք, որ նրանք խաղում են թիմային ֆուտբոլ, կարծես մեկ ամբողջություն լինեն: Այս թիմը լավ է պաշտպանվում և վստահ ու ագրեսիվ նետվում առաջ: Անհարմար և բարդ մրցակից եմ համարում այս թիմին Բունդեսլիգայի բոլոր թիմերի համար»,-ասել է Տուխելը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդդեմ «Մայնց05»-ի հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին, Երևանի ժամանակով 20:30-ին: