Սիրիական զորքերը երկու ռազմավարական բարձրություն են գրավել Պալմիրայից 10 կիլոմետր հեռավորության վրա
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակը կատաղի մարտեր է տանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատների հետ հնագույն Պալմիրա քաղաքի ծայրամասերում՝ այդտեղից դուրս հանելով հակառակորդին, հաղորդում է ТАСС-ը: Նրանք շարունակում են առաջ շարժվել քաղաքից արևմուտք ընկած հատվածով՝ հետապնդելով նահանջող գրոհայիններին:
Սիրիական անապատի կենտրոնում գտնվող օազիսն ԻՊ-ի գրոհայինները գրավել են անցած տարվա մայիսին, դրա շուրջը մի քանի պաշտպանական պատնեշ է ստեղծվել: Վերջին ամիսներին Սիրիայի ռազմական ուժերի հրամանատարությունը բազմիցս գործողություններ է իրականացրել քաղաքից արևմուտք և հարավ ընկած հատվածում: Հնարավոր մեծ կորուստներն անձնակազմի մեջ հետաձգում էին վճռական գրոհը:
Պալմիրայի ազատագրումը թույլ կտա սիրիական զորքերին վերադարձնել Հոմս շրջանի արևելյան հատվածի և Դեյր-Էր-Զոր ճանապարհի հսկողությունը, ինչպես նաև դուրս գալ Իրաքի հետ սահմանին: Իր հերթին՝ ԻՊ-ը փորձագետների գնահատականով՝ կկորցնի Սիրիայում իր հսկողության տակ գտնվող տարածքի մոտ 20 տոկոսը:



