Բրազիլիայում 3 միլիոնից ավելի մարդ է մասնակցել բողոքի ակցիաներին
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի Սան Պաուլու խոշորագույն քաղաքում 1,4 մլն մարդ է մասնակցել նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնաթողության պահանջով զանգվածային հանրահավաքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին, հայտնել են քաղաքի իրավապահ մարմինները:
Բողոքի ակցիաները մարտի 13-ին տեղի են ունեցել ամբողջ երկրում: Ըստ որոշ հաշվարկների՝ 150 բնակավայրերում փողոց է դուրս եկել ավելի քան 3 միլիոն մարդ:
Բողոքի ակցիաների մասնակիցները Ռուսեֆին մեղադրել են տնտեսական քաղաքականության ձախողման, ինչպես նաեւ կոռուպցիային մեղսակից լինելու մեջ:
Նախագահը մերժում է բոլոր մեղադրանքները եւ հայտարարում, որ չի պատրաստվում պաշտոնաթող լինել:
«Կիրակնօրյա այդ ցույցերի խաղաղ բնույթը վկայում է հասարակության հասունության մասին, որում գոյակցում են տարբեր կարծիքներ, եւ որը հարգանք է դրսեւորում գործող օրենքների ու ինստիտուտների նկատմամբ»,- նշել է Ռուսեֆը բողոքի ակցիաների կապակցությամբ հրապարակած ուղերձում:



