Օբաման աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած Լուիզիանայի նահանգը
ОБЩЕСТВОԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 13-ին տարերային աղետի գոտի է հայտարարել Լուիզիանայի նահանգը՝ կարգադրելով համերկրային օգնություն ցուցաբերել տեղի իշխանություններին հեղեղումների հետեւանքների դեմ պայքարում: Այդ մասին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Լուիզիանայում հեղեղումներ առաջացրած հորդառատ անձրեւները ստիպել են նահանգի ավելի քան 1,3 հազար բնակիչների լքել իրենց տները: Արտակարգ դրություն է հայտարարված 16 օկրուգներում: Օգնության են ուղարկվել ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:
Առավել ծանր է իրավիճակը Բոսիեր օկրուգում եւ Լուիզիանայի համանուն քաղաքում: Այնտեղ հարկադիր տարահանման են ենթակա շուրջ 3,5 հազար բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



