Ադրբեջան-Իրան սահմանում սպանվածներից երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են
ОБЩЕСТВОՄարտի 13-ին Իրանի հետ Ադրբեջանի սահմանն անցնելու փորձի ժամանակ սահմանապահների կողմից սպանված 5 անձանցից երկուսը Ադրբեջանի Յարդըմլըի շրջանի Օսթաիր գյուղի բնակիչներ Սադիգ Ռահիմովն ու Աքբեր Գասըմովն են, իսկ երեքը` Բանգլադեշի քաղաքացիներ:
Այս մասին, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Մարտի 13-ին ժամը 04:10-ին 8-10 մարդուց բաղկացած խումբը փորձել է Ադրբեջանից անցնել Իրանի Իսլամական Հանրապետություն: Նրանց կանգնեցնելու գործողություն է անցկացվել: Սահմանախախտները կրակ են բացել: Նրանց նկատմամբ զենք է կիրառվել: Արդյունքում նրանցից 5-ը սպանվել են, երկուսը` ձերբակալվել: Վիրավորներն ու սպանվածներից երեքը Բանգլադեշի քաղաքացիներ են: Սպանված երկու ադրբեջանցիները եղել են նրանց ուղեկցորդները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



