Հյուսիսային Կարոլինայում հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բախվել
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում լույս մարտի 14-ի գիշերը հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բախվել ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նախնական տվյալներով՝ մի շարք բախումների հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել Է 20 մարդ: Զոհվածներ չկան:
Պատահածի ստույգ պատճառները դեռեւս չեն պարզվել: Նշվում Է, որ առաջին բախումները կարող Էին տեղի ունենալ անձրեւից սայթաքուն դարձած ճանապարհից, իսկ այնուհետեւ սկսվել Է շղթայական ռեակցիան:
Ինչպես նշում Է BBC-ն, ավտոճանապարհը, որտեղ տեղի Է ունեցել վթարը, հարկ Է եղել փակել մի քանի ժամ: Այժմ դրանով երթեւեկությունը վերականգնված Է:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



