Էկվադորում գրեթե երկու տոննա կոկաին Է առգրավվել
МЕЖДУНАРОДНОЕԷկվադորի իրավապահ մարմինները 1,9 տոննա քաշով խոշոր խմբաքանակի կոկաին են առգրավել Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ Գալապագոսի կղզիների մոտ: Այդ մասին, մարտի 13-ին հայտնել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ թմրանյութը հայտնաբերվել Է «Ծովային որսորդ» հատուկ գործողության ընթացքում, այն ուղարկվում Էր Կենտրոնական եւ Հյուսիսային Ամերիկա: Ընդամենը կալանվել են կոկաինի բեռով երկու արագընթաց նավակներ:
Andes պորտալը նշում Է, որ գործողությունը հնարավոր Է դարձել Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի օժանդակությամբ, որոնք տեղեկատվություն են տրամադրել ծովային ճանապարհով մեծ խմբաքանակի արգելված ապրանքի հնարավոր փոխադրման մասին:
Առգրավված խմբաքանակի արժեքը «սեւ շուկայում» գնահատվում Է 39,6 միլիոն դոլար:
2015 թվականին Էկվադորում, որը համարվում Է կոկաինի տարանցիկ երկիր, առգրավվել Է ռեկորդային 79,2 տոննա թմրանյութ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



