Իրանը կարող է տարեկան 1 մլրդ դոլարի պտուղ-բանջարեղեն մատակարարել Ռուսաստանին. Նովակ
МЕЖДУНАРОДНОЕԻրանը կարող Է Ռուսաստանին մատակարարել տարեկան առնվազն 1 միլիարդ դոլար գումարի պտուղ-բանջարեղենային ապրանքներ: Այս մասին Թեհրանում հայտարարել Է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար եւ Առեւտրատնտեսական համագործակցության ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը՝ իրանական կողմից համանախագահ եւ Իրանի տեղեկ ատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք մտադիր ենք ավելացնել Իրանից պարենային ապրանքների մատակարարումները: Շուկան, որն Իսլամական Հանրապետությունը միանգամայն կարող Է զբաղեցնել Թուրքիայից պարենային ապրանքների մատակարարումների դադարեցման պատճառով, կազմում Է տարեկան առնվազն 1 միլիարդ դոլար»,- ընդգծել Է Ռուսաստանի նախարարը:



