Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

8 գործնական խորհուրդ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար

БЛОГ

Հենրիխ Մարգարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1. 10 չափիր մեկ գործիր

Ամեն քայլափոխի՝ համացանցում կամ իրական կյանքում անձնական տվյալներ են պահանջում: Կուրորեն մի վստահեք Ձեր անձնական տվյալները: Մտածեք, թե ինչու են այդ տեղեկատվությունը պահանջում, ով և ինչպես կարող է դրանք հետագայում օգտագործել: Հիշեք, որ Համացանցը երբեք չի մոռանում: Մի անգամ տեղեկատվությունը տրամադրելուց հետո շատ դժվար է այն հետ ստանալ: Մտածեք, թե որոշ մեկնաբանություններ կամ լուսանկարներ ինչ ազդեցություն կարող են ունենալ Ձեր կամ այլոց համբավի վրա: Հարգեք այլ անձանց գաղտնի մնալու իրավունքը:

2. Հարցեր տվեք
Սովորություն դարձրեք կարդալ ինտերնետ կայքերի և հավելվածների գաղտնիության ապահովման քաղաքականությունը: Թե պետական, թե մասնավոր կազմակերպությունները պարտավոր են պատասխանել անձնական տվյալները օգտագործելու և պաշտպանված լինելու վերաբերյալ ձեր ցանկացած հարցի: Եթե չեն կարողանում պատշաճ պատասխանել, կամ բավարարված չեք տրված պատասխանով, ապա զգույշ եղեք:

3. Ծանոթացեք պայմանագրերի բոլոր կետերին
Հեռահաղորդակցության կապի օպերատորի կամ այլ կազմակերպության հետ պայմանագիր կնքելիս ծանոթացեք պայմանագրի բոլոր կետերին, պարզեք թե ինչպես և ում կողմից Ձեր անձնական տվյալները կարող են օգտագործվել, պարզեք տվյալները երրորդ կողմին տրամադրելու կարգը և պայմանները։

4. Պաշտպանեք Ձեր Հանրային ծառայությունների համարանիշը
Ձեր Հանրային ծառայությունների համարանիշը օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից <<Հանրային ծառայությունների համարանիշի մասին>> ՀՀ օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում Ձեր նույնականացումն իրականացնելու նպատակով: Խուսափեք այն մասնավոր ոլորտի կազմակերպություններին կամ անհատներին (օրինակ վարձակալվող տան տիրոջը) տրամադրելուց:

5. Պաշտպանեք Ձեր սարքավորումները
Համոզվեք, որ Ձեր համակարգիչը, սմարթֆոնը և այլ շարժական սարքերը պաշտպանված են գաղտնաբառով: Նյութեր ներբեռնեք միայն հեղինակավոր աղբյուրներից: Ունեցեք հակավիրուսային, հակասպամային ծրագրեր, և ապահովեք դրանց թարմ լինելը: Եթե չեք օգտագործում Wi-Fi կամ Bluetooth, ապա անջատեք դրանք: Տվյալները խոցելի են, երբ հանրային տարածքներով անցնելիս անջատված չէ սարքի Wi-Fi կամ Bluetooth: Հանրային վայրերի Wi-Fi կամ Bluetooth միացած մի ուղարկեք կարևոր տեղեկություններ: Բացեք միայն Ձեզ ծանոթ մարդկանց ուղարկած էլեկտրոնային ֆայլերը: Ձեր շարժական սարքավորումները մի թողեք aռանց հսկողության:

6. Պաշտպանեք Ձեր գաղտնաբառերը
Համոզվեք, որ Ձեր գաղտնաբառը դժվար է կռահել: Ընտրեք գաղտնաբառեր 8 կամ ավելի նիշերով: Համադրեք փոքրատառերը, մեծատառերը, թվերը և սիմվոլները: Տարբեր ինտերնետային կայքերի, հավելվածների և սարքավորումների համար ընտրեք տարբեր գաղտնաբառեր: Պարբերաբար փոխեք դրանք: Գաղտնաբառերը գրի մի առեք և մի տվեք այլ անձանց:

7. Ծանոթացեք գաղտնիության կարգավորումներին
Բջջային սարքերը, բրաուզերները, կայքերը, հավելվածները և այլ ինտերնետին միացվող սարքավորումները, ինչպիսիք են տեսախաղերը և տեսախցիկները, հաճախ ունեն կարգավորվող գաղտնիության պարամետրեր: Ինտերնետին միացվող սարքավորումները կարող են վերահսկել ամեն ինչ` օրինակ, հետևել գտնվելու վայրը: Բրաուզերներներից օգտվողները կարող են վերահսկել տվյալների փոքր փաթեթները (cookies) և ինքնաբացվող պատուհանները համակարգչային ծրագրերում (pop-ups), իսկ կայքերը և հավելվածները, օրինակ՝սոցիալական կայքերը, ընդհանուր առմամբ, թույլ են տալիս օգտվողներին վերահսկել, թե ինչ անձնական տեղեկություններ ուրիշները կարող եք տեսնել իրենց մասին: Պարբերաբար վերանայեք և կարգավորեք գաղտնիության պարամետրերը, փոխեք նախնական կարգավորումները /default settings/:

8. Իմացեք Ձեր իրավունքները
Կարդացեք ՀՀ օրենքը "Անձնական տվյալների պաշտպանության մասին": Ավելին իմանալու համար դիմեք ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию