Հայերի և հույների ցեղասպանությունների մասին հիշեցնելը թուրք ժողովրդի նկատմամբ վրեժի հիմքով չէ. Հունաստանի նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հունաստանի Հանրային հեռուստատեսությանը, առանձնազրույցի մեկնարկին ախագահ Պավլոպուլոսը ողջունել է Սերժ Սարգսյանի այցը Աթենք և ընդգծել, որ այն կնպաստի երկու ժողովուրդների ավնդական լավ հարաբերությունների սերտացմանը: «Դա մեզ առավել անհրաժեշտ է այսօր` մեր տարածաշրջանի համար կարևոր այս ժամանակահատվածում»,- նշել է Պավլոպուլոսը:
Անդրադառնալով օրակարգային խնդիրներին` Հունաստանի նախագահ շեշտել է, որ անհրաժեշտ է հասնել սիրիական հակամարտության հանգուցալուծման և վճռական կերպով հակազդել այն հանցագործ ահաբեկիչներին, ովքեր այդ երկրում մարդկության դեմ հանցագործություններ են իրականացնում: «Այս համատեքստում երկրորդ հարցը փախստականների խնդիրն է, որին արձագանքը պետք է հիմնվի մարդասիրության, սոլիդարության և արդարության սկզբունքների վրա: Այս վերջին խնդրին Հունաստանը պետք է արձագանքի Եվրոպական միության իր գործընկերների հետ համագորակցությամբ»,- ասել էնախագահ Պ ավլոպուլոսը: Նրա տեղեկացմամբ` փախստականների խնդրին անդրադարձ կկատարվի նաև մարտի 17-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում, որում Եվրոպայի առաջնորդները պետք է «պաշտպանեն միասնական եվրոպական ծրագիր` հիմնված մարդասիրության արժեքների վրա»: «Անհրաժեշտ է թույլ չտալ որոշակի վախեր ունեցող գործընկերներին հակազդել այս հարցում եվրոպական ժողովրդավարության և քաղաքական մշակույթի հիման վրա լուծում գտնելուն»,- ընդգծել է Պրոկոպիս Պավլոպուլոսը:
Հունաստանի նախագահը նաև իր ցավակցությունն է հայտնել թուրք ժողովրդին և Թուրքիայի նախագահին` երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Չնայած մեր բոլոր տարբերություններին` պատրաստ ենք միասնաբար հակազդել ահաբեկչությանը: Այս ողբերգության պահին մեր սոլիդարությունը թուրք ժողովրդի հետ ցույց է տալիս, որ երբ մենք` հույներս և հայերս, հիշեցնում ենք Հայոց, Պոնտոսի և Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունների մասին, դա չենք անում թուրք ժողովրդի նկատմամբ վրեժի հիմքից: Մեր գործը հավերժ հիշելն ու ապագայում մարդկության դեմ նման հանցագործություններ թույլ չտալն է: Հենց այս հիշողություններն ու այս դասերն են մեզ միավորում երեկ Անկարայում կազմակերպած ողբերգության հանցագործ ահաբեկիչների դեմ»,- ամփոփել է Պրոկոպիս Պավլոպուլոսը:



