Մեկ լուսանկար՝ մեկ ողբերգություն. ներկայացվել է բնապահպանական լուսանկարների մրցույթի կարճ ցուցակը (լուսանկարներ)
ЛАЙФtert.am- ը գրում է.
Լոնդոնում հունիսի վերջին կբացվի Ciwem Atkins Environmental Photographer մրցույթի մասնակիցների 111 աշխատանքների ցուցադրությունը, գրում է Корреспондент-ը։
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է 2015թ. բնապահպանական լուսանկարների մրցույթի կարճ ցուցակը։ Բոլոր աշխատանքները կներկայացվեն Լոնդոնի Թագավորական աշխարհագրական միությունում։
Հաղթող մասնակիցների անունները կհայտարարվեն հունիսի 25-ին, լավագույն լուսանկարիչները կստանան դրամական պարգևատրում և սեփական ցուցադրությունը կազմակերպելու հնարավորություն։
Մրցույթն անցկացվում է 2007-ից CIWEM կազմակերպության նախաձեռնությամբ, որը զբաղվում է շրջակա միջավայրի պահպանության հարցերով։
Այս տարի լավագույն աշխատանքների ցուցակում համեմատաբար շատ են լուսանկարներ այն շրջաններից, որոնք տուժել են բնական կամ տեխնածին աղետներից։















