ՄԱԿ-ի բանագնացը Ժնեւում հանդիպում կանցկացնի սիրիական ընդդիմության պատվիրակության հետ
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական ընդդիմադիր՝ Բանակցությունների բարձրագույն կոմիտեի (ԲԲԿ)՝ Էր Ռիադում կայացած հանդիպման արդյունքներով կազմավորված մարմնի հետ Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ի երեկոյան Ժնեւում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ԲԲԿ-ի պատվիրակությունում: «Հանդիպումը պլանավորված Է ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:00-ին)»,- ասել Է պատվիրակության ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է ԲԲԿ-ի առաջնորդներից մեկը՝ Ժորժ Սաբրան, ընդդիմությունը Ժնեւի բանակցություններում գլխավոր խնդիրը տեսնում Է Սիրիայում անցումային շրջանի քննարկումը: Մինչդեռ, կառավարական պատվիրակությունը՝ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, առաջարկում Է չշտապել սույն հարցում, այլ կենտրոնանալ նախապատրաստական թեմաների վրա: Ջաֆարին մարտի 14-ին դիմել Է դե Միստուրային՝ խնդրելով ներկայացնել ընդդիմությունից բանակցությունների մասնակիցների ցուցակը եւ երաշխավորել, որ բոլոր պատվիրակություններն օժտված կլինեն հավասար իրավունքներով:



