Մյանմայի նոր նախագահ է ընտրվել ընդդիմությունից թեկնածու Տհին Չժոն
МЕЖДУНАРОДНОЕՄյանմայի Ազգային օրենսդիր ժողովը (խորհրդարանը) ձայների մեծամասնությամբ հանրապետության նախագահ Է ընտրել 70-ամյա Տհին Չժոյին: Քվեարկության ընթացքը ուղիղ եթերում հեռարձակել է խորհրդարանական հեռուստատեսությունը:
Տհին Չժոուի թեկնածության օգտին քվեարկել են ներկա գտնվող 652 պատգամավորներից 360-ը: Տհին ՉԺոն նախագահի պաշտոնին առաջադրվել Է խորհրդարանի ստորին պալատից՝ ընդդիմադիր Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի կողմից, որը գերակշռող մեծամասնություն ունի օրենսդիր ժողովում:
Տհին Չժոն Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ Աուն Սան Սու Չժիի մերձավոր զինակիցն Է եւ գլխավորում Է նրա կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը:
Մյանմայի նոր նախագահը կդառնա 1962 թվականից ի վեր երկրի առաջին քաղաքացիական ղեկավարը եւ կկարողանա պաշտոնն ստանձնել ապրիլի 1-ից ոչ շուտ: Հենց այդ ժամանակ Է լրանում գործող նախագահ Տեյն Սեյնի լիազորությունների ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



