Ի՞նչ շշնջաց Գռզոն Սերժ Սարգսյանի ականջին
ПОЛИТИКАԱրդեն հայտնի է, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը մետրոյով գնացել է Ռոսիա մոլ առևտրի կենտրոնի բացմանը: Նոր եւ ժամանակակից առեւտրի կենտրոնը կառուցել է Սուքիասյան ընտանիքը:
Իհարկե, տարօրինակ ոչինչ չկա, որ աղքատ և տնտեսական խնդիրների բեռի տակ կքած երկրի ղեկավարը նախընտրում է անձամբ բացել նոր տնտեսական նախագծերը, սակայն այստեղ շատ տարօրինակ է սեփականատիրոջ` Խաչատուր Սուքիասյանի` Գռզոյի վարքը:
Վերջինս տարիներ շարունակ իշխանամերձ իր շրջապատում երկիր ղեկավարողների մասին ամենավերջին հայհոյանքներով ու կոպիտ բառերով է արտահայվել` ասելով` էս երկիրը կործանվում է, դրանց ասեք, որ էսպես երկիր չեն պահում, թող սովորեն` ոնց են ղեկավարում և այլն:
Հետաքրքիր է` երբ Սերժ Սարգսյանը եկավ Սուքիասյանի մոլի բացմանը` վերջինս երկրի ղեկավարի ականջին շշնջա՞ց, որ այսպես երկիր չեն ղեկավարում, և արդյո՞ք օգտվելով առիթից` սովորեցրեց, թե ոնց ճիշտ ղեկավարել պետությունը:
Արմենուհի Խաչատրյան
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



