Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ռեժիսորը՝ «Վայ մամա ջան» ֆիլմի և Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ մերկ տեսարանների մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Ապրիլի 6-ին մեծ էկրաններ կբարձրանա Արման Նավասարդյանի, Դավիթ Հակոբյանի, Սերգեյ Դանիելյանի, Գագիկ Մադոյանի, Տաթեվ Ղազարյանի, Ալլա Սահակյանի, Անդրանիկ Էթեմեզյանի, Արմինե Պողոսյանի մասնակցությամբ «Վայ մամա ջան» իրավիճակային կոմեդիան, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Սերգեյ Հայրապետյանը:

Այս ֆիլմի վերաբերյալ կարծիքներ հայտնելը դեռեւս շատ շուտ է, բայց այն հասցրեց իսկական իրարանցում առաջացնել. Ֆիլմի թրեյլերում դերասան Սերգեյ Դանիելյանին տեսնում ենք բոլորովին մերկ, ինչը հայկական արտադրության ֆիլմերի համար դեռեւս աննախադեպ եւ զարմացնող երեւույթ է:

Life.panorama.am-ն այս եւ ֆիլմի վերաբերյալ այլ մանրամասների մասին խոսել է ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանի հետ: Նրա խոսքերով՝ Սերգեյ Դանիելյանի մերկ կադրերը ինքնանպատակ չեն եղել, այդպես պահանջել է սցենարը.

«Չեմ ուզում մեր ֆիլմը համեմատեմ համաշխարհային ճանաչում ունեցող կատագերկությունների հետ, բայց չենք էլ կարող չնշել, որ աշխարհահռչակ շատ դերասանների համար մերկ նկարվելու մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Մեր երկրում գուցե առաջին անգամ էր նման դեպքը, ինչը ստիպեց մարդկանց զարմանալ, բայց երբ դերը իսկական է եւ մերկանալը սարքովի, շինծու չէ, այլ  հանգամանքների բերումով իրադրությունը պահանջում է տվյալ դերասանի մերկ կադրեր, ուրեմն դրան կարելի է նորմալ վերաբերվել: Մեր պարագայում հանգամանքները արադացնում են դերասանի մերկությունը, ինչը կհասկանան, երբ ֆիլմը դիտեն»,- նշեց ռեժիսորը:

Հարցին, թե ինչպե՞ս է Սերգեյ Դանիելյանը համաձայնվել մերկանալ, քանի որ հայ դերասաններն էլ սովոր չեն նման համարձակ քայլերի, ռեժիսորը պատասխանեց.

«Սերգեյ Դանիելյանը պրոֆեսիոնալ դերասան է ոչ միայն դերասանական հմտություններով, այլ այդ մասնագիտության նկատմամաբ իր մոտեցումներով, նա բարձր ինտելեկտի տեր մարդ է, իր հետ ոչ մի խնդիր այդ առումով չի եղել, քանի որ նա ծանոթացավ սցենարին եւ հասկացավ, որ այդ դերի համար պետք է մերկանալ: Նկարահանումների փուլն էլ անցել է առանց որեւէ բարդույթների, բնականաբար, եղել են տեսարաններ, որոնք նկարելիս մարդկանց տեսադաշտը փակվել է, որպեսզի դերասանն իրեն ավելի ազատ զգա»:

Անդրադառնալով բուն ֆիլմին եւ ստեղծման գաղափարին՝ Սերգեյ Հայրապետյանը պատմեց, որ այդ ֆիլմն իրականացվել է «Համազագային պետական թատրոնի» հետ համատեղ, դերասաններն էլ բացի Սերգեյ Դանիելյանից, բոլորն այդ թատրոնից են.

««Վայ մամա ջան» ֆիլմի սցենարը դեռ մեկ տարի առաջ էր պատրաստ, ուղղակի դերասանական կազմի վերաբերյալ փնտրտուքի մեջ էինք, բայց «Համազգային պետական թատրոնի» տնօրենի՝ Վարդան Մկրտչյանի հետ զրուցելուց հետո որոշեցինք համատեղ աշխատել: Ֆիլմը նկարահանվել է դեռեւս ամռանը, մոնտաժային աշխատանքները մի փոքր ձգձգվեցին, բայց արդյունքում ստացանք լավ աշխատանք, մնում է միայն արժանանանք հանդիսատեսի դրական արձագանքներին»,- նշեց նա:

«Սյուժեն զարգանում է հիվանդանոցում, բայց սցենարը հիվանդանոցի հետ կապ չունի, այն կարող էր նույն հաջողությամբ կատարվեր ոստիկանությունում կամ հրշեջ կայանում, պարզապես այն մարդը, ում հետ կատարվում է այդ ամբողջ իրադարձությունները, բժիշկ է: Այստեղ գործողությունների խառնաշփոթ է, ամեն քայլով ավելի բարդ իրավիճակներ են առաջանում, որը վերջում ունենում է իր հանգուցալուծումը»,- ավելացրեց Սերգեյ Հայրապետյանը:

«Վայ մամա ջան» կատագերկությունում ռեժիսորը չի առանձնացնում գլխավոր եւ երկրորդական կերպարներին.

«Սա այն ֆիլմերից է, որտեղ շեշտված գլխավոր կերպար դժվար է առանձնացնել: Որպես այդպիսին՝ իրադարձությունները զարգանում են Արման Նավասարդյանի կերպարի շուրջ, բայց նույն հաջողությամբ կարելի է նշել 5-6 դերասանի, ովքեր եւս գլխավոր դերակատարներ կարող են համարվել. Սա կրկին ֆիլմի ոճի հետեւանքն է, քանի որ այն իրավիճակային կոմեդիա է»,- նկատեց նա:

Ռեժիսորն ու սցենարիստը անդրադարձավ նաեւ ֆիլմի անվանը.

«Ֆիլմի ստեղծման օրվանից մի քանի վերնագրերի շուրջ ենք մտածել, կար տարբերակ «Մի անգամ հիվանդանոցում», բայց դերակատարներից Դավիթ Հակոբյանն իր նախաձեռնությամբ անընդհատ «Վայ Աստված ջան» արտահայտության փոխարեն օգտագործում էր «Վայ մամա ջան» արտահայտությունը, որը վերջում վերածվեց ֆիլմի վերնագրի»,- հավելեց ռեժիսորն ու նկատեց, որ իրենց անձնակազմի համար այդ արտահայտությունը թեւավոր խոսքի է վերածվել՝ հույս հայտնելով, որ մարդկանց մոտ այն եւս կտպավորվի:

Մեզ հետ զրույցում ռեժիսորը բարի դիտում մաղթեց հանդիսատեսին՝ հավելելով, որ «Վայ մամա ջան»-ը ընտանեկան դիտման ֆիլմ է.

«Ես չեմ միանում այն կարծիքներին, թե հայկական արտադրության կոմեդիաները անորակ են, քանի որ այդ որոկական փոփոխությունը արտադրության մեջ է, մենք էլ սահուն անցնում ենք այդ որակական փոփոխություններով: «Վայ մամա ջան» ֆիլմը հանգստ, թեթեւ կոմեդիա է եւ որ ամենակարեւորը՝ այն ընտանեկան դիտման ֆիլմ է, իսկ Սերգեյ Դանիելյանի տեսարանները այնպես են նկարահանված, որ որեւէ գռեհիկ կամ էսթեթեիկ առումով տհաճ կադրեր չկան»,- ավարտեց ռեժիսորը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship