Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բազմակուսակցական, թե՞ երկկուսակցական համակարգեր

БЛОГ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բազմակուսակցական համակարգի համակարգային բնույթը ենթադրում է շփումներ կուսակցությունների միջև, կուսակցությունների ու ընտրողների միջև, կուսակցությունների ու պետության միջև: Եթե այդ կապերը խաթարված են, ապա համակարգը վատ է գործում կամ հաճախ գոյություն չունի:

Կայացած բազմակուսակցական համակարգը ինքնակարգավորվող համակարգ է, սակայն այն ինքնաբերաբար չի ձևավորվում: Առնվազն առաջին փուլում, առավել ևս կարճ ժամանակամիջոցում ձևավորելու համար անհրաժեշտ է այն ուղղորդել ժողովրդավարական մեթոդներով: Միաժամանակ, արհեստական քայլերը՝ ուղղված կուսակցությունների թվի ստիպողական կրճատմանն ու, մասնավորապես, երկկուսակցական համակարգի ձևավորմանը, դատապարտված են ձախողման, քանզի տրանսֆորմացիայով պայմանավորված խորքային սոցիալ-քաղաքական երևույթների անավարտության ազդեցությամբ հասարակությունում դեռևս գոյություն ունեն բազմաթիվ բաժանարար գործոններ: Երկկուսակցական համակարգի ստեղծումը բարդ և տևական գործընթաց է, որն ունի իր կանոններն ու նախադրյալները:

Հատկանշական է Ճապոնիայի օրինակը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիայի քաղաքական ընդդիմությունը բազմիցս փորձեր է արել լիարժեք հակակշիռ դառնալու իշխող կուսակցությանը: Երբ 1993 թ. Ճապոնիայում մոտ հինգ տասնամյակի ընթացքում իշխանություն ձևավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կորցրեց այդ հնարավորությունը, և վերադասավորումների արդյունքում մոտ մեկ տասնյակ կուսակցություններ ու քաղաքական խմբավորումներ միավորվեցին Նոր սահմանների կուսակցության մեջ:

Երկկուսակցական համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է որոշակի սկզբունքների առկայություն և այդ սկզբունքների կիրառման ամուր ավանդույթներ: Ամերիկյան երկկուսակցական համակարգը հիմնված է գրավոր ձևակերպում չունեցող, սակայն անվերապահորեն պահպանվող համաձայնության վրա, որի առանցքը երեք սկզբունքներ են՝ կոնսենսուս, ժառանգականություն, այլընտրանքայնություն: Առաջինը ենթադրում է ամերիկյան հասարակության հիմքերի (մասնավոր սեփականություն, ազատ տնտեսություն, իշխանությունների տարանջատման սկզբունք և օրենքի գերակայություն, քաղաքական բազմակարծություն, ֆեդերալիզմ և այլն) անվերապահ ընդունում: Հանրապետական կուսակցությունն ավանդաբար գործում է հանուն ձեռնարկատիրական ակտիվության և տնտեսական ազատության ընդլայնման, իսկ Դեմոկրատական կուսակցությունն աշխատում է վերացնել այդ քաղաքականության ծայրահեղ դրսևորումները և մեղմել դրա հետևանքները (անհավասարության խորացում և այլն):

Ակնհայտ է, որ նման սկզբունքների ձևավորումն ու կիրառումը հնարավոր է միայն լուրջ քաղաքական ավանդույթների առկայության պարագայում: Հետևաբար, երիտասարդ ժողովրդավարության երկրներում երկկուսակցական համակարգի ձևավորման նպատակի հռչակումը լավագույն դեպքում երազանք է, իսկ հաճախ՝ մեկ կենտրոնից կառավարվող բազմակուսակցական համակարգի ստեղծմանն ուղղված քայլերի քողարկման միջոց: Դասական մոտեցմամբ խոշոր կուսակցությունների ռազմավարության մեջ ընդգծված գերակշռություն ունի գաղափարական կայունությունը, և գաղափարական կտրուկ թռիչքներ այդպիսի կուսակցությունների գործառույթում հանդիպում են ծայրահեղ դեպքերում՝ կապված միջկուսակցական մրցակցության դաշտերի կառուցվածքային փոփոխությունների հետ:

Այդ օրինաչափությունը չի տարածվում նոր, ժողովրդավարության կայացման փուլում գտնվող համակարգերի վրա, քանի որ ընտրական նախասիրությունները դեռևս կայունացած չեն, և միջկուսակցական մրցակցությունը մղում է պրոբլեմային նոր չափումների որոնման: Իսկ հասարակության մեջ հասարակական զարգացման հիմնարար արժեքների, նպատակների ու իդեալների բացակայությունը կամ թույլ արտահայտվածությունը չափազանց լուրջ խոչընդոտ է իրական բազմակուսակցական համակարգի ձևավորման համար:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию