Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՏՄՊՊՀ նախագահը բացատրեց Հայաստանում և Վրաստանում բենզինի գների տարբերության պատճառները

ПОЛИТИКА

Հայաստանում բենզինի շուկան մշտապես գտնվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:«Մեր հանձնաժողովը պարբերաբար գնագոյացման հաշվարկներ է իրականացնում, որպեսզի տեսնենք, թե խոշոր ընկերությունները, որոնք ներկրումներ են իրականացնում, գերիշխող դիրք են զբաղեցնում, արդյո՞ք գների չհիմնավորված բարձրացումներ թույլ են տալիս, թե՞ ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Շաբոյանը հավելեց, որ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ 2014թ. տարեսկզբից, երբ ամբողջ աշխարհում սկսվել է գների նվազումը, մինչև 2015թ. տարեվերջ Հայաստանում բենզինի գները մեծ չափով նվազել են: «480 դրամից նվազել են՝ հասնելով 380 դրամի: Խոսքը «ռեգյուլար» տեսակի բենզինի մասին է: Բենզինը այն կարևոր ապրանքների թվին է դասվում, որ մենք վաճառում ենք դրամով, բայց ներկրում ենք արտարժույթով: Հետևաբար, հայկական դրամի փոխարժեքը շատ կարևոր նշանակություն ունի վերջնական գների վրա: Եվ մենք գիտենք, որ այս երկու տարիների ընթացքում հայկական դրամն արժեզրկվել է մոտ 17-18 տոկոսով: Սա նշանակում է, որ դա իր ազդեցությունը պետք է թողնի բենզինի վաճառքի գների վրա: Հիմա, եթե մենք հանենք հայկական դրամի փոխարժեքի ազդեցությունը ու թողնենք միայն դոլարային արտահայտությամբ վաճառքի գները, ապա այս երկու տարիների ընթացքում Հայաստանում բենզինի գները նվազել են 32 տոկոսով: Հիմա մենք վաճառքի գները համեմատում ենք նաև տնտեսվարողների, ներկրող ընկերությունների ձեռքբերման գների հետ: Եվ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի գների նվազումը մեծապես համահունչ է ձեռքբերմն գների նվազմանը: Այսինքն, մենք այս տեսանկյունից ներկրող ընկերությունների վարքագծում չահաշահման երևույթներ չենք տեսնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ ձեռքբերման և վաճառքի գների միջև գտնվող մարժան գտնվում է ընկերությունների ողջամիտ շահութաբերության շրջանակներում: Մեր հիմնական խնդիրն է, որ երկրի ներսում մուտքի խոչընդոտներ, մրցակցության սահմանափակման երևույթներ  թույլ չտանք: Այս տեսանկյունից բենզինի ներկրման մուտքը խոչընդոտելու, մրցակցության սահմանափակման երևույթներ չկան»,- մանրամասնեց Շաբոյանը:

Նա հավելեց, որ Հայաստան բենզին ներկրվում է երեք ընկերություններից, որոնք են ռուսական «Ռոսնեֆթ» և «Լուկոյլ» ընկերություններից և մեկ բուլղարական ընկերությունից: Սա ցույց է տալիս, որ այս առումով էլ խոչընդոտներ չկան և ներկրումներ են իրականացվում տարբեր ընկերություններից:

Նա անդրադարձավ նաև պատգամավորի հարցադրմանը՝ ինչո՞ւ է հարևան Վրաստանում բենզինի վաճառքի գինն ավելի էժան, քան Հայաստանում: «Այդ հարցը մեզ էլ է մտահոգում, մենք ուսումնասիրություն ենք իրականացրել: Կապ ենք հաստատել մեր վրացի գործընկերների հետ, փորձել ենք տեղեկություններ ստանալ Վրաստանում գնագոյացման հարցերի հետ կապված: Մենք պարզել ենք, որ երեք հիմնական գործոններ կան, որոնցով պայմանավորված են այս տարբերությունները: Նախկինում Վրաստանում բենզինի գները մշտապես ավելի բարձր են եղել, քան Հայաստանում: Առաջին հիմնական գործոնը տրանսպորտ ի մեծ սակագներն են: Մենք ուսումնասիրել ենք Փոթի նավահանգստից մինչև Այրում կայարան բենզինի տեղափոխման ծախսերը, որը տեղափոխվում է վրացական երկաթուղով: Ես չեմ կարող ասել, որքանով են հիմնավորված տրանսպորտային սակագները, բայց դրանք բավականին բարձր են: Այն վրացական երկաթուղին գանձում է բենզինը Փոթիից Այրում կայարան տեղափոխելու համար: Երկրորդ գործոնը հարկային քաղաքականությունն է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում բենզինի ներմուծումը հարկվում է և ավելացված արժեքի հարկով, և ակցիզային հարկով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալի ս, որ մեկ տոննա բենզին ներկրելու համար հարկային բեռը մեզ մոտ շատ ավելի մեծ է, քան Վրաստանում: Երրորդ գործոնը ձեռաքբերման գներն են: Մենք ուսումնասիրել և պարզել ենք, որ Վրաստանը Հայաստանի նման նույն մատակարարներից է բենզին ներկրում՝ միայն մի տարբերությամբ, որ վերջին ժամանակներում ներմուծումներ է իրականացնում Ադրբեջանից և Թուրքմենստանից: Մեր վրացի գործընկերները մեզ հայտնեցին, որ Ադրբեջանից և Թուրքմենստանից բենզինը ներկրվում է համեմատաբար ցածր գներով»,- մանրամասնեց Արտակ Շաբոյանը:

 

IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельности