Ղիրմը եւս պատկերված կլինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հուշանվերների վրա
ОБЩЕСТВО«Ռուսաստան-2018» ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը նշել է, որ առաջնության հուշանվերների վրա ռուսական քարտեզն առանց Ղրիմի պատկերված լինելու հանգամանքը պայմանավորված է վաճառքների օպերատորի սխալով: Այս մասին հաղորդում է«Արմենպրես» -ը՝ հղում անելով sport.ru կայքին:
«Սա վաճառքի օպերատորների սխալն է, որը կարճ ժամկետում շտկված կլինի» -ասել է Սորոկինը:
Ինչպես նախկինում հաղորդվում էր, ՌԴ պետդումայի ֆիզիկական պատրաստվածության և սպորտի հանձնաժողովի անդամ Իգոր Անանսկիխը անհրաժեշտ է համարում դիմել , ինչպես նաև պահանջ ներկայացնել Միջազգային ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի վերջինս, աշխարհի 2018 թվականի ֆուտբոլի առաջնության հուշանվերների վրա ՌԴ քարտեզը պատկերի ներկայիս սահմաններով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



