Թրամփը ներգաղթյալներին համեմատել Է թունավոր օձերի հետ
ОБЩЕСТВОՀանրապետական կուսակցությունից նախագահական ընտրարշավի ֆավորիտ Դոնալդ Թրամփը ներգաղթյալներին համեմատել Է թունավոր օձերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Telegraph թերթը:
Թրամփն իր կողմնակիցների առջեւ ելույթ Է ունեցել Օհայոյի նահանգի Քլիվլենդ քաղաքի օդանավակայանում, նահանգ, որտեղ մարտի 15-ին, ի թիվս չորս այլ նահանգների (Ֆլորիդա, Իլինոյս, Միսուրի, Հյուսիսային Կարոլինա), տեղի Է ունենալու Թրամփի համար կարեւոր քվեարկություն՝ փրայմերիզներում:
Թրամփը բուռն ծափահարությունների Է արժանացել՝ խոստանալով Մեքսիկայի հետ սահմանում այնպիսի պարիսպ կառուցել, որն ավելի բարձր կլինի ինքնաթիռների այն անգարից, որտեղ ընթանում Էր հանդիպումն ընտրողների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



