Ереван, 30.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Սխալներ, որոնք թույլ են տալիս մեր տղաները առաջին ժամադրության ժամանակ

ЛАЙФ

«Սոցիալական կայքերից մեկում հաճելի մի տղայի հետ ծանոթությանս հետևեց ժամադրությունը սրճարաններից մեկում: Տպավորությունը երիտասարդի վերաբերյալ իդեալական էր, հավանաբար այդպիսին էլ կմնար, եթե միայն... Քանի որ ես ավտոմեքենա եմ վարում, տղային առաջարկեցի տուն տանել: Ի պատասխան առաջարկիս, նա շատ ոգևորված բացականչեց. «Ուխայ, այսօր էլ հազար դրամ կպավ»:

Որո՞նք են այն սխալները, որոնք թույլ են տալիս մեր տղաները առաջին ժամադրության ժամանակ: Հարցումների արդյունքում կազմել ենք ամենից շատ կրկնվող իրադրությունների և հարցերի թոփ տասյնակը: Ավելի ճիշտ տիպիկ հայկական թոփ տասնյակը: Կարդա, ժպտա ու թեթև տար, լա՞վ:

1. «Ընկեր ունեցե՞լ ես»:

Երբ նյութի շրջանակներում անցկացնում էինք հարցումը, աղջիկների մեծամասնությունը միաձայն ասաց, որ առաջին ժամադրության ժամանակ տղայի կողմից տրվող այս հարցն ուղղակի հունից հանում է նրանց:

«Չգիտես ինչու հայ տղայի հետ ժամադրությունը մեծ մասամբ վերածվում է հարցաքննության: Լավ էլի: Թույլ տվեք, որ այդ օրը ես պատմեմ այն ամենը, ինչ ցանկանում եմ կամ ճիշտ գտնում: Ինձ ընդհանրապես հաճելի չէ այդ պահին հիշել իմ նախկին բոյֆրենդին, ով անհաջողակի մեկն էր: Կամ անմիջապես սիրտս բացել ու ասել, որ, գիտես, ես 24 տարեկան եմ, բայց մինչև հիմա բոյֆրենդ չեմ ունեցել, որովհետև... Երբ ժամանակը գա, ես ինքս կխոսեմ այդ մասին: Իսկ հիմա մեր առաջին ժամադրությունն է».-Վարդինե, 24 տարեկան

2. «Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ զույգը մինչև ամուսնանալը սեռական հարաբերություններ է ունենում»:

Հարցմանը մասնակցած աղջիկներից ոչ մեկն իրականում չի հասկանում, թե ինչ թաքուն նպատակ է հետապնդում այս հարցը:

«Եթե մտածում է, որ այդ խորամանկ հարցով կկարողանա որոշել իմ կույս լինել-չլինելը, կամ առավել ևս, այդ ձևով փորձում է հասկացնել, որ ուզում է ինձ հետ սեքսով զբաղվել, ապա գլուխը պատովն է տալիս: Միայն անկիրթը նման հարց կտա առաջին ժամադրության ժամանակ, այն էլ ինձ նման աղջկան».- Էմմա, 21 տարեկան:

3. «Իմ եղբայրը շատ ազդեցիկ մարդ է, մոտիկ ընկերս մեծ հեղինակություն է, հարևանս էլ պատգամավոր է, դե ես էլ մեծ ընկերություն ու երկու ավտոմեքենա ունեմ...»:

«Եթե ես սիրահարված եմ այդ տղային, ինձ համար միևնույն է նա փող ունի, թե չունի, ու ովքեր են իր շրջապատի վառ ներակայացուցիչները: Չեմ հերքում, որ փողն ու դիրքը հիմա շատ կարևոր դեր են խաղում, բայց դա ամենակարևոր խաղաքարտը չէ: Իմ սիրտը սկզբում պետք է գրավել վերաբերմունքով, նրբանկատությամբ, հետո նոր մտածել, թե ինչ միջոցներով ցուցադրել դրամապանակի պարունակությունը: Ծաղկեփունջը, կարծում եմ, լավ տարբերակ է».- Արուսյակ, 23 տարեկան

4. «Բա հետո՞»:

Աղջիկների կարծիքով սա ամենասարսափելին է, որ կարող է պատահել հայկական ժամադրության ժամանակ:

"Այ քեզ բան, պետք չի, որ լեզուդ օձին կարողանա բնից հանել, բայց եթե գիտես, որ դու ու հռետորական արվեստը իրարից շատ հեռու եք, գոնե նախապես պատրաստվիր, որ նման ձանձրալի պահեր չստեղծես ժամադրության ժամանակ: Փառք Աստծո, ինտերնետ գոյություն ունի. տնաշեն, ինֆորմացիա հավաքի տարատեսակ ոլորտներից, որպեսզի զրուցելու հետաքրքիր թեմաներ ունենաս».- Ադրինե, 25 տարեկան

5. «Ես շատ ընկերուհիներ եմ ունեցել»:

Հարցմանը մասնակցող աղջիկների մեծ մասը անկեղծորեն խոստովանեց, որ այդ արտահայտությունը լսելուց հետո հազիվ են զսպել ջղայնությունն ու մի ծանր իր նրա գլխին իջեցնելու ցանկությունը:

"Ատում եմ այն պահը, երբ տղան սկսում է պատմել իր նախկին ընկերուհիների ու նրանց հետ ունեցած արկածների մասին: Դա ձանձրալի է և վիրավորում է ինձ: Այլ է հարցը, եթե ես եմ խնդրում նրան պատմել: Այդ դեպքում, նա պետք է պատմի ինձ ամեն ինչ, բոլոր մանրամասներով".- Աննա, 23 տարեկան

6. «Ինձ սև սուրճ, աղջկան նարնջի հյութ»:

Աղջիկները համոզված են, որ առաջին ժամադրությունը չպետք է նման լինի սովորական տաղտուկ հանդիպման:

«Չեմ հասկանում` ինչու են միշտ հայ տղաները առաջին ժամադրությանը մեզ հրավիրում «շաբլոն» սրճարան: Միշտ այնքան շատ մարդ է լինում այդ սրճարանում, որ ռոմանտիկա ասածը միանգամից կորում է: Ստիպված սկսում ես մի փոքր բարձր խոսել, որովհետև ուրիշ տարբերակ չկա. մի կողմից սրճարանում հնչող երաժշտությունն է, մյուս կողմից` այցելուների ձայները: Օրիգինալ ուտեստի ու խմիչքի փոխարեն մատուցողը առանց էնտուզիազմի բերում է պատվիրված դառը սև սուրճն ու նարնջի հյութը: Հետո էլ, որպես կանոն, այդտեղ հանդիպում ես ծանոթներիցդ մեկին, ով անպայման մոտենում է ու սկսում հարցուփորձ անել, թե կողքիդ նստած տղան ով է».- Արփինե, 21 տարեկան

7. «Կներես ինձ, մի հատ էս զանգին էլ պատասխանեմ»:

"Հնարավոր է չէ՞ սեղմել բջջայինի վրա համապատասխան կոճակն ու երկու ժամ քսանվեց րոպեով անջատել այդ անիծյալ բջջային հեռախոսը: Ժամադրությունը չպետք է ընդհատվի հեռախոսային զանգերով ու sms գրելով: Ինչ պարտադիր է ամեն անգամ պատասխանել ընկերների զանգերին ու ասել, որ "Հեչ, ախպերս, աղջկա հետ կաֆե նստած եմ": Նա պետք է մոռանա իրեն շրջապատող աշխարհը, երբ ես իր կողքին եմ".- Լուսինե, 25 տարեկան:

8. «Ոչինչ չէ՞, որ ծխում եմ»:

"Ամբողջ աշխարհը քարոզում է առողջ ապրելակերպը, իսկ ինքը, ոնց որ այս աշխարհից չլինի. մի ծխախոտը մյուսի հետևից է վառում: Անիմաստ տեղը ժամերով ընտրություն էի կատարում օծանելիքների բուրմունքների միջև, որ ժամադրությունից տուն վերադառնալուց հետո մազերիցս ու անգամ դրամապանակիցս ծխախոտի հոտ գա".-Մարիաննա, 22 տարեկան

9. «Դու այն աղջիկն ես, ում ես այսքան ժամանակ փնտրում էի»:

"Ախր անբնական է ու շատ քիչ հավատալի, որ այդքան կարճ ժամանակահատվածում նա կարող է գալ այդ եզրակացությանը, որ ես հենց այն միակն եմ, որին նա միշտ փնտրել է: Ինձ վրա նման արտահայտությամբ տպավորություն հաստատ չես թողնի: Ես էլ հարկ եղած ժամանակ կարողանում եմ դերասանություն անել".- Էլեն, 27 տարեկան

10. «Կյանքս, սերս, համովս...»:

Տղաների սիրո ու քնքշանքի նման դրսևորումն առաջին ժամադրության ժամանակ աղջիկներին շատ հաճախ տհաճություն է պատճառում:

С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Ваш смартфон заблокирован»: IDBank предупреждает о кибервымогательстве, превращающем ваш смартфон в «кирпич»ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: Амстердам «Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаИран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов