Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կուսումնասիրեն գործող քաղաքապետի «առատաձեռնության» հիմքերը. «Դա կրիմինալ է».«Հայկական ժամանակ»

ПОЛИТИКА

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հրազդանի գործող քաղաքապետ, ապրիլի 17-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու Արամ Դանիելյանը այսօր հրաժարվեց պատասխանել համայնքի վարչական ռեսուրսները չարաշահելու վերաբերյալ մեր հարցերին: Մեզ հետ զրույցում քաղաքապետն ասաց, թե հարցերը գրավոր ուղարկենք, իսկ գրավոր հարցերին այսօր չպատասխանեց:

Որ Դանիելյանը իր օգտին չարաշահում է վարչական լծակները՝ այդպիսի եզրակացության կարելի է հանգել ուսումնասիրելով Հրազդան քաղաքի 2016 թվականի բյուջեի մարտ ամսվա ծախսերի կատարողականը: «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով ամբողջ 2016 թվականի համար նախատեսված պետական հատկացումների կեսից ավելին Դանիելյանն արդեն բաժանել է 152 քաղաքացիների: Այդ հոդվածով այս տարվա համար նախատեսվում է շուրջ 9.8 միլիոն դրամ հատկացում սոցիալապես անապահով ընտանիքներին: Հունվար եւ փետրվար ամիսներին Արամ Դանիելյանը 4 մլն 845 հազար դրամն արդեն բաժանել է «անապահով» ընտանիքների: 2015-ի նույն ժամանակահատվածում նա բաժանած է եղել նախատեսված հատկացումների շուրջ 30 տոկոսը (նախատեսված շուրջ 30 միլիոնից մարտի դրությամբ նա բնակչությանը հատկացրած է եղել 9.8 միլիոնը): 

Ընդ որում, այս տարի աջակցություն ստացած ընտանիքներին գումար է հատկացվել՝ հիմք ընդունելով բյուջեի հավելվածի մասին ավագանու որոշումը եւ անապահով բնակիչների դիմումները: Առավել տարօրինակ է, թե ինչպես են որոշվել «անապահովները»: 

Ուսումնասիրելով օգնություն ստացած քաղաքացիների ցանկը՝ «Հետք» պարբերականը պարզել է, որ քաղաքապետի որոշմամբ 70 հազարից մինչեւ 200 հազար դրամ նպաստ ստացած բազմաթիվ քաղաքացիների անուններ ընտանեկան նպաստառուների եւ եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում չկան: Այսինքն, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները նրանց սոցիալապես անապահով չեն ճանաչել: Ստացվում է, որ անապահով լինելու հանգամանքը որոշվել է հայեցողական կարգով եւ ոչ թե հիմք ընդունելով Կառավարության սահմանած չափորոշիչները: Ավելին, 2015-ին նպաստ ստացած քաղաքացիների մեջ «Հետք»-ը հայտնաբերել է այնպիսի «անապահովների», որոնց անունը քաղաքապետարանը չգիտի:

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանինախընտրական շտաբի անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակը Ճոճող) մեզ հետ զրույցում մեկնաբանելով նախընտրական շրջանում հատկացումների մասով Դանիելյանի առատաձեռնությունը՝ հայտարարեց, որ իրենք հետամուտ են լինելու պարզելու հրապարակված փաստերի իսկությունը եւ համապատասխան գործողությունների դիմելու. «Քանի որ պարզ չէ, թե ինչ չափորոշիչներով է առաջնորդվել քաղաքապետը համայնքային բյուջեյից այդ գումարները բաշխելուց, դա խիստ կասկածի տեղիք է տալիս, որ սա նախընտրական շրջանում վարչական լծակների կիրառման ցցուն օրինակ է եւ մենք հետամուտ ենք լինելու պարզելու դրա իսկությունը»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ գործող քաղաքապետի գործողություններում խնդրահարույց կետերը բազմաթիվ են:

Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ այն կարծիքին է, թե քաղաքապետին վարչական ռեսուրսը չարաշահելու մեջ մեղադրելու համար պետք է համադրել՝ արդյո՞ք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված սոցիալական հատկացումները այդ չափի են եղել, նույն սոցիալական խմբերի՞ն են տրվել, թե՞ այս տարվա ծախսերը պայմանավորված են նախընտրական տրամադրություններով եւ քողարկված ընտրակաշառք են:

Մեր դիտարկմանը, թե «Հետքի» հրապարակման համաձայն՝ քաղաքապետից աջակցություն ստացած քաղաքացիների մի մասի տվյալները առկա չեն ընտանեկան նպաստառուների եւ եռամսյակային հրատապ օգնության ցուցակներում, ինչը նշանակում է, որ չեն համապատասխանում «անապահով» կարգավիճակի համար Կառավարության սահմանած չափորոշիչներին, Նորիկյանը պատասխանեց.

«Դա կրիմինալ է արդեն: Դա քրեական գործի հիմք է: Բա ինչի՞ց ելնելով են ընդգրկել նպաստառումների ցուցակում: Դա հավելյալ ուսումնասիրման կարիք ունի, քանի որ եթե պարզվի, որ նման կարգավիճակ չունեցող անձինք ներգրավվել են նպաստառուների ցուցակում կամ ստանում են աջակցություն, որի իրավունքը չունեն կամ բալային սանդղակներով չեն համապատասխանում նպաստառուի չափորոշիչներին՝ բնականաբար այստեղ պաշտոնական լիազորությունների չարաշահման խնդիր կա եւ իրավասու մարմինները պարտավոր են զբաղվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию