Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը Սասուն Միքայելյանն է
ПОЛИТИКАՀրազդան համայնքի ղեկավարի ըտրությունները կկայանան ապրիլի 17-ին:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացող թեկնածուներն այս պահին երեքն են՝ ՀՀԿ ներկայացուցիչ, ներկայիս համայնքապետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Սասուն Միքայելյանը եւ ինքնառաջադրմամբ հանդես եկած անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունն էլ որոշում է կայացրել Արթուր Միսակյանի թեկնածությունն առաջադրելու մասին:
Նշենք, որ թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջին օր է նշանակված մարտի 18-ը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



